Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.«Ինչ-որ ուժեր մայիսին պատրաստվում են հեղափոխություն անել»

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին լուրեր են տարածվում, թե ինչ-որ ուժեր մայիսին պատրաստվում են փողոց դուրս գալ ու հեղափոխություն անել, և նրանց օգտագործելիք, այսպես ասած, հաղթաթուղթը լինելու է վարչապետի հավանական ձախողումը:

Ոմանք այս լուրերից ոգևորված, ոմանք՝ գուցե գործակցելով նկատի առնվող ուժերի հետ, ոմանք էլ զուտ մարզական հետաքրքրությունից մղված սկսել են տարբեր բացթողումներ փնտրել՝ հաճախ թվացյալ, ու իրենց իլիկը մանել՝ քիչ-քիչ, բարակ-բարակ, ոտ-ոտ՝ հոտոտելով թե իշխանության, թե հանրության տրամադրությունը:
Ասում են՝ քարը կաթած տեղն է ծակում: Ճիշտ է: ժողովուրդը տարիների, դարերի փորձով է իր իմաստնությունները հղկում, դարձնում ճշմարտություններ: Բայց նաեւ ասվում է՝ քար կա, դարեր է ապրում: Այսինքն՝ տոկուն է: Հիմա դրանցից շատերը մտածում են՝ ինչու՞ չէ որ, կարող է մի բան լինի, մենք էլ մի բան պոկենք:

Ժողովուրդ, եթե, Աստված մի արասցե, «մի բան» լինի, դատելով շրջանառվող անուններից, ձեզ մի ծվեն էլ չի հասնելու: Երկրորդ՝ դուք եթե այդքան հում եք, որ չեք գիտակցում «մի բան» լինելու դեպքում ձեզ ու նաեւ ողջ հանրությանը ինչ է սպասվում, ուրեմն ձեզ ոչինչ էլ չի փրկի, գնացեք կախվեք: Ուղիղ չհասկանաք: Քաղաքականության կառափնարանում՝ նկատի ունեմ:
Ասում են՝ բառ կա, մի փութ մեղրով էլ չի ուտվում: Արարքներ կան, որ մոռացությունն էլ չի փրկում:
Տիեզերքն ավելին է, քան մարդկային հիշողությունը: Բերում, սիրուն դնում է իր տեղը:
Ամեն ինչ:
Իր ժամանակին»:

mamul.am

(Visited 145 times, 1 visits today)