Հետաքրքիր է. 10000 դոլար քաղաքում բնակվելու համար

Իտալական քաղաքը, որի բնակչությունը աստիճանաբար նվազում է, իր նոր բնակիչներին առաջարկում է 10 հազար դուլար՝ տեղափողության և երեխայի ծնվելու դիմաց։

Իտալիայի հյուսի-արևմուտքում գտնվող Լոկանայի քաղաքապետը կանխիկ գումար է առաջարկում, որպեզի որքան հնարավոր է շատ մարդ տեղափոխվի քաղաք։ Այս քայլով նա ցանկանում է ավելացնել քաղաքի բնակչության թիվը։

Յուրաքանչյուր տեղափոխվող 3 տարվա ընթացքում կարող է ստանալ 10 հազար ամերիկյան դոլար։ Լոկանայի քաղաքապետ Բրունո Մատտիետը այսպիսի շահավետ առաջարկ է արել, որպեսզի կանգնեցնի բնակչության արտահոսքը և փրկի քաղաքը անհետացումից։

Սկզբում Մատտիետը դիմեց իտալացիներին կամ երկրում բնակվող արտասահմանցիներին, սակայն որևէ արդյունքի չհասնելուց հետո նա որոշեց հնարավորություն տալ նաև այլ երկրների քաղաքացիներին։

Քանի որ երիտասարդ զույգերի և երեխաների քանակը անընդհատ նվազում էր, ստիպված փակվեցին բոլոր խանութները, ռեստորանները, հիմա օրակարգում է նաև միակ դպրոցը փակելու հարցը։

1900-ականների սկզբին Լոկանեում ապրում էր շուրջ 7000 մարդ, սակայն ներկայումս այդ թիվը կրճատվել է՝ հասնելով 1500-ի։

Միայն նախորդ տարվա ընթացքում քաղաքում գրանցվել է 40 մահ և 10 ծնունդ։

blognews.am

(Visited 17 times, 1 visits today)