Հայ ըմբիշների հաղթանակը

Փետրվարի 1-ից 4-ը Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հեղինակավոր մրցաշարից Հայաստանի ներկայացուցիչները վերադառնում են 6 մեդալով՝ 4 ոսկե և 2 բրոնզե։

Ոսկե մեդալներ են նվաճել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), իսկ Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Արթուր Շահինյանը (97 կգ) կանգնել են պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին։

mamul.am

(Visited 16 times, 1 visits today)