Հետաքրքիր է. Լողազգեստի փոխարեն՝ ոսկով ծանրոց

Իր կնոջ համար լողազգեստ պատվիրած ֆրանսիացին դրա փոխարեն ստացել է բանդերոլ՝ շուրջ 20 հազար եվրո գումարի ոսկեդրամներով և ոսկու ձուլակտորներով: Այդ մասին գրել Է Le Point-ը:

Ինչպես հաղորդվում է, ծանրոցը փետրվարի 3-ին հասցրել են 27-ամյա Ժուլիեն Շանիոյին, որը բնակվում Է Բրետոնի Վան ավանում: Նա չի զարմացել ծանրոցից, քանի որ սպասում էր կնոջ համար լողազգեստ ստանալուն: Սակայն նրան անհանգստացրել է փաթեթի քաշը, որը ծավալով մեծ չէր, բայց քաշով՝ շատ ծանր էր:

Բացելիս պարզվել է, որ փոստային առաքումը լի է ոսկով՝ լուիդորներ, XX դարի ոսկեդրամներ և ոսկու ձուլակտորներ՝ ընդամենը 700 գրամ թանկարժեք մետաղ՝ շուրջ 20 հազար եվրո արժողությամբ: Բրետոնցին ենթադրել է, որ պատճառը լոգիստական սխալն է, և ծանրոցը տարել է քաղաքային կոմիսարիատ: Իրավապահների օգնությամբ նրան հաջողվել է պարզել իսկական հասցեատիրոջը և հեռախոսով կապվել նրա հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

blognews.am

(Visited 32 times, 1 visits today)