Առևանգում. Հարվածել է դեմքին, գցել ավտոմեքենայից և փախցրել այն

Փետրվարի 2-ին, ժամը 01.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ տաքսի ծառայության վարորդ, 1958 թ. ծնված Վարդան Վ.-ին Հարավարևմտյան թաղամասում հրել գցել են իր վարած «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայից և փախցրել ավտոմեքենան:

Մեկնած օպերատիվ խմբին Վարդան Վ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 01.00-ին, անհայտ անձը Նորքի 5-րդ զանգվածից նստել էր իր վարած տաքսի ավտոմեքենան և հասնելով Օտյան փողոց` անհայտ առարկայի սպառնալիքով իրենից պահանջել էր գումար, ինչը չստանալով՝ հարվածել էր իր դեմքին, գցել ավտոմեքենայից և փախցրել այն:

Մեքենան նույն օրը, ժամը 01.50-ին, հայտնաբերվել էր Օհանովի փողոցի թիվ 54 հասցեի մոտ՝ վթարված վիճակում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1988 թ. ծնված Մամիկոն Ս.-ն (08.11.2018թ համաներումով ազատված, դատապարտված ՀՀ քր. օր. 202 հոդ. 2-րդ մասով/:

Նա նույն օրը, ժամը 20.00-ին, բերման է ենթարկվել ոստիկանություն և ներկայացվել քննչական բաժին: Մամիկոն Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

armlur.am

(Visited 61 times, 1 visits today)