Ռուսաստանում մահացել է Դեցլ բեմական անունով հանդես եկող ռուս ռեպեր Կիրիլ Տոլմացկին:
Իժեվսկ քաղաքի ակումբներից մեկում անցկացված համերգային ելույթից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և երաժշտի սիրտը կանգ է առել:
Ռեպերի մահվան մասին ֆեյսբուքյան գրառումով հայտնել է նրա հայրն ու պրոդյուսերը:
data-href=»https://www.facebook.com/photo.php?fbid=10218594895933284&set=a.1547028085315&type=3&theater»
Դեցլն ընդամենը 35 տարեկան է, հայտնի էր ուշ 90-ականներից:
Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչի հայրը՝ Ալեքսանդր Տոլմացկին:
Նախնական տվյալներով՝ երգչի մահվան պատճառը սրտի աշխատանքի դադարն է եղել:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
(Visited 28 times, 1 visits today)