Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. վիրավորներից մեկը 3-ամյա երեխա է. shamshyan.com

Փետրվարի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:10-ի սահմաններում Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 51-ամյա Սամվել Պապյանը իր վարած Skoda մակնիշի K 808 UA 777 RUS համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե արգելապատնեշներին և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդ Ս. Պապյանը, ուղևորներ, Երևանի բնակիչներ, 53-ամյա Արթուր Պապյանը, 18-ամյա Արթուր Պապյանը և 45-ամյա Գոհար Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վթարից որոշ ժամանակ անց՝ ժամը 22:30-ին, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված վթարի հետ կապված իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 3-ամյա Մարինե Պապյանը:Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարներն ու Թալինի հիվանդանոցի բժիշկները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

1in.am

(Visited 61 times, 1 visits today)