Երբ երկրի ղեկավարը կոչ է անում վերադառնալ հայրենիք, ձեզ նկատի չունի,դուք ԱՄՆ֊ում հիդրոպոնիկ պլան աճացրեք ծախեք

Մի սրտաճմլիկ գրառում կարդացի ,արտասահմանից ինչ֊որ մեկը կոչ էր անում դրսի հայերին, չգան հայրենիք՝ նշելով, որ խաբում են, գալիս են 70֊80 000 աշխատավարձ են ստանում , երկիրն իրենց չի պահում , բլա, բլա…
Հատուկ էս կատեգորիան ստեղծեց ժամանակին Սաշիկի միֆը , հատուկ էս կատեգորիան սկսեց էնքան հեռվից վատաբանել երկիրը , որ բոլորին թվում է էստեղ միայն խաբում ու գցում են։

Հատուկ էս կատեգորիային ասեմ նման կոչեր անելը պետական դավաճանության պես մի բան է։ Արա երկիրը ստեղծված չի քեզ պահելու համար, երկիրը ստեղծված է, որ դուք պահեք իրեն, եթե հաշմանդամ կամ անաշխատունակ չեք։

Երկիրը ստեղծված է, որ հանրային շահը գերակայի ,դու իրեն պահես ,ինքը թույլին։ Ով մտածում է, որ պիտի երկիրն իրեն պահի, թող առհասարակ չգա ։ Եթե արդար ու օրենքը պահելով ես ապրում ,ոչ մի տեղ էլ հեշտ չի , չհամոզեք ինձ , տեսել եմ։

Օրինակ են բերում ուսանողը ինչի պիտի դասից հետո արտաժամյա աշխատի… Իսկ կներեք ինչու՞ չպիտի աշխատի, եվրոպացի ո՞ր ուսանողից է լավը։ Ինչու՞ չպիտի օր ու գիշեր աչք կուրացնի կարդալով վերապատրաստվելով ու շատ ցածր աշխատավարձից սկսելով այդպես առաջ գնալով կայանա։

Էդ կոչ անողն ի՞նչ մասնագետ է, էս կլոր աշխարհում ,ո՞ր մի լավ մասնագետն իր համար լավ գործ չի ճարում։ Եվրոպայում շատ ավելի դժվար է օրենքով արժանապատիվ ապրելը։ Այնտեղի 1500€ աշխատավարձով ավելի դժվար է ապրել այստեղի 150 000 դրամ աշխատավարձով ապրողից։

Հա չմոռանամ ասել ձերպեսները Եվրոպայում թոշակ ու օգնություն են ստանում զուտ էնտեղի չարչարվող ուժեղների հարկերի հաշվին, իսկ ձեզ պետությունը համարում է ուղղակի թույլ։ Ձերպեսները հոգով էդպես թույլ ու փնթփնթան մնալու են՝ միշտ բողոքող ու Սաշիկի նման հակահերոսներ ստեղծող ,զուտ սեփական թուլությունը արդարացնելու համար։

Դուք՝ հոգով թույլերդ չեք էլ ապրելու էս երկրում, ու միշտ չգալու ձեր չհիմնավորված փսեվդոպատճառներն եք հորինելու՝ շատերը համեմված կեղծ պաթետիզմով , որոշները ուղղակի մեր երկիրը հայհոյելով։
Ու խնդրում եմ ձեր հեռանալը որպես շանտաժ մի շահարկեք, գնացեք, գլուխներդ կախ ապրեք ձեզ համար։

Հա մի բան էլ, երբ երկրի ղեկավարը կոչ է անում վերադառնալ հայրենիք(Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, ժամանակին Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Կարեն Կարապետյան) հաստատ ձեզ նկատի չունեն, ձեզ վրա մի վերցրեք, իրենք ստեղծող ,արարող մարդկանց նկատի ունեն, դուք ԱՄՆ֊ում հիդրոպոնիկ պլան աճացրեք ծախեք, Եվրոպայում խանութներից գողություն արեք ու թոշակ ստացեք։ Ապրեք ձեզ համար։Հարություն  Մնացականյան

blognews.am

 

(Visited 338 times, 1 visits today)