Բանակցություններ հարկավոր են, սակայն դրանք հարց չեն լուծում

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ծառայողներին համարել է սահմանապահ զորքեր ու նրանց հանձնել ազգային անվտանգության նախարարության ենթակայության:

Դա բան չի փոխում, պայմանագրային զինծառայողները հայտնում են, որ նրանք անընդհատ ամրացնում, բետոնապատում են այդ դիրքերը, միշտ խոշոր բեռնատարներ ինչ-որ նյութեր են բերում այդ հենակետեր:

Մեր զինծառայողները կարծում են, որ Ալիևը ամրացնում է Հայաստանի հետ սահմանը, որպեսզի Արցախում վճռական հարձակման անցնի: Մենք նոր պատերազմ չենք ցանկանում, սակայն կռվից էլ չենք վախում: Բանակցություններ հարկավոր են, սակայն դրանք հարց չեն լուծում»:

mamul.am

(Visited 19 times, 1 visits today)