Մենք ռազմական վտանգավոր միջավայր ենք մտել. Մենք մտնում ենք վտանգների հորձանուտի մեջ

Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը

Картинки по запросу Ազատ Արշակյան

Պարոն Արշակյան, Նիկոլ Փաշինյանը նախօրեին անդրադարձել է ԱԱԾի ևոստիկանության՝ կառավարության կառուցվածքում ընդգրկելչընդգրկելուխնդրին։ Նա հայտարարել էթե մտահոգվելու տեղ չկա, այս 7-8 ամսումդիկտատուրա՞ է հաստատվել Հայաստանում։ Ավելին,սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու գործընթացը կարող է3-4 տարի տևել։ Որքանո՞վ են հիմնավոր այն փաստերըորոնք բերեցվարչապետըհնարավո՞ր էոր սուպերվարչապետականհամակարգից չհրաժարվեն։

Ժողովրդավարական, մարդակենտրոն, մարդասիրական երկրի մեջ անպայման պետք է ուժային կառույցները մեղմացնող, ստուգիչ, կարգավորիչ, զսպիչ կարգավորումներ ունենան։ Դրանցից ամենակարևորը ոչ պրոֆեսիոնալ, ոչ զորանոցային, ոչ ոստիկանական, ոչ ԱԱԾ-ի հետախուզական կենսագրություն ունեցող մարդիկ պետք է քաղաքական կուրսն ապահովեն։

Այդ կառույցների ղեկավարները պետք է լինեն քաղաքացիական, այլ մասնագիտություն ունեցող, քաղաքականությամբ զբաղվող մարդիկ։ Նրանք պարտավոր են ապահովել այդ ժամանակվա քաղաքական իշխանության քաղաքական կուրսը։ Հիմա շատերն ասում են՝ ուրեմն կուսակցականացվելու են։ Չի կուսակցականանում, որովհետև կադրերով չի զբաղվում։ ԱԱԾ-ի տնօրենը կադրերի բաժնի վարիչը չէ, նա իրավունք չունի կադրեր փոխելու։ Պաշտպանության նախարարը շտաբի պետը չի։

Картинки по запросу Ազատ Արշակյան

Մեզ մոտ ոստիկանապետը պետք է լինի քաղաքացիական պաշտոնյա։ Թող լինի մանկավարժ, ինժեներ, գյուղատնտես, որը քաղաքական կուրսն է թելադրելու այդ համակարգին։ Եթե ղեկավարը կուսակցական է, նա իրավունք չունի կադրերի նշանակումներով զբաղվելու։ Բայց իշխող կուսակցության քաղաքական կուրսը պետք է հենց նրանք իրականացնեն։

Այսինքն՝ թո՞ւյլ էին վարչապետի հիմնավորումներըոր պետք չէ ուժային այդկառույցները դարձնել նախարարություններ։

Թույլ չէին, կարճ էին։ Ես կարծում եմ՝ պետք չի վախենալ, որ կուսակցականը պաշտպանության նախարար կլինի, ԱԳ նախարար կլինի։ Դա չի նշանակում ոտնահարել պետական ծառայողի մասին օրենքներն ու իրավունքները։ Պետական ծառայողները, զինվորականները, դատախազության, ԱԱԾ-ի աշխատակիցները, ոստիկանները իրենց ապակուսակցական գործն են անում։

Ես կարծում եմ, որ ինչքան ցածր աստիճան ունենան ուժային կառույցների ղեկավարները, այնքան մեր երկիրը կլինի ավելի մարդասիրական։ Ուժային կառույցները պետք է թույլ լինեն, որովհետև նրանք իրականում շատ ուժեղ են։ Նրանց գործունեությունը պետք է զսպվի հենց քաղաքացիական պաշտոնյայի ղեկավարությամբ, և այո, նրանք չպետք է լինեն նախարարություն։

Картинки по запросу Ազատ Արշակյան

Իսկ երբ այդ կառույցները ենթակա են վարչապետինդրանովսուպերվարչապետական համակարգն ավելի՞ է ամրապնդվում։

Այո, ամրապնդվում է, բայց մենք դա ժառանգություն ենք ստացել։ Այս իշխանությունը Սահմանադրություն է ժառանգություն ստացել, որը դա ենթադրում է։ Հիմա մեր խնդիրն է փոխել Սահմանադրությունը, փոխել օրենքները, որ Հայաստանում որևէ մեկը սուպեր չլինի։ Սուպեր կարող է լինել միայն արվեստագետը։

Հիմա կառավարությունը որոշել է նախարարություններն օպտիմալացնելմիհարկի տակ մի քանի նախարարություն զետեղել։ Այս փոփոխություններիհիմքումՁեր կարծիքովի՞նչ է ընկած։

Նախևառաջ, օպտիմալ, արդյունավետ կառավարում է պետք, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ պետական ապարատը, վարչարարները քիչ միջամտեն հանրային կառավարման մեխանիզմներին։ Այսինքն ինքնակառավարման համակարգն ազատ լինի, քաղաքացիական ինստիտուտներում, գյուղատնտեսությունում, արդյունաբերությունում, բիզնեսում, մշակույթի բնագավառում։ Ինչքան նրանք քիչ միջամտեն, այնքան շահավետ կլինի բոլորի համար, երկիրը կշահի։ Բոլոր այդ ոլորտները, որտեղ նրանք միջամտում են, խանգարում են։

Похожее изображение

Այլ բան է, որ որոշ կառույցների, որոշ ծրագրերի համար անհրաժեշտ է պետության աջակցությունը, այսինքն պետությունը պետք է իր չինովնիկական ապարատով դա համակարգի։ Օրինակ, առողջապահության նախարարություն պետք է լինի, որովհետև կա պետպատվեր։ Կրթության նախարարություն, իհարկե, պետք է լինի, մշակույթի նախարարություն պետք է լինի, բայց պետք է նախ լինեն պետության կողմից ֆինանսավորվող ու կառավարվող մշակույթի օջախներ։ Խոսքը մշակույթի տների, դպրոցների, պետական միջոցներով կառուցված երաժշտական դպրոցների, երգի-պարի դպրոցների մասին է, որոնց աշխատանքը պետք է համակարգի պետությունը։ Հիմա որն է սկզբից. Սկզբից նախարարությունը, հետո դրա՞նք, թե՞ սկզբից դրանք, հետո նախարարությունը։ Ես կարծում եմ, որ նախ պետք է կառուցվեն այդ մշակույթի օջախները, հետո դրանց աշխատանքը կարգավորելու համար հարկավոր է ունենալ մշակույթի նախարարություն։

Դուք բազմիցս դեմ եք արտահայտվել ԵԱՏՄ անդամակցությանը: ՆիկոլՓաշինյանը հայտարարում էոր ԵԱՏՄ-ն ապացուցեց իր կայացած լինելը։ Հայաստանը ըստ էության դուրս չի գալու այդ կառույցից և էլ ավելի էխորացնելու համագործակցությունը։ Ինչպե՞ս եք գնահատում նմանհայտարարություններըսա նահա՞նջ էթե հայռուսականհարաբերությունները փրկելու ջանք։

ԵԱՏՄ-ն այնքան բացասական կառույց է, որ նրան չճանաչող, իր ողջ կենսագրության ընթացքում դրան դեմ հանդես եկած մարդը ստիպված է հիմա այլ բան ասել։ Անհասկանալի է բացատրությունը, որ ասում է՝ դա լավ բան է։ Դա ամենավատ գնահատականն է ԵԱՏՄ-ի վերաբերյալ։ Եթե նա հավատարիմ մնար իր դիրքորոշմանը, բայց հայտարարեր, որ հարկադրված ենք այնտեղ մնալ, ասեինք՝ ուրեմն ԵԱՏՄ-ում հանդուրժողականություն կա, որ հանդուրժում է, որ իրեն չհավանող մարդն իրենց հետ լինի։

Բայց մենք տեսնում ենք, որ դա այնքան հետադիմական, այնքան ռեպրեսիվ, այնքան աղքատ ու բարբարոս կառույց է, որ նույնիսկ մարդը, որը հիշում է, գիտի ինչի համար է եկել իշխանության, ասում է՝ էստեղ լավ է, լավ է հետադիմությունը, լավ է աղքատությունը, լավ են ճորտությունը, անազատությունը, կեղծարարությունը։ Եթե որևէ մեկն ասում է՝ ԵԱՏՄ-ում լավ է, դա նշանակում է ասում է՝ լավ է վատը, ինչքան վատ, այնքան լավ։

Похожее изображение

Հնարավո՞ր է, որ դա քաղաքական, դիվանագիտական նպատակներ է հետապնդում։

Քաղաքական նպատակներ հետապնդում է։ Երբ Խորհրդային Միությունից դուրս գալու հանրաքվե անցկացրեց Հայաստանի իշխանությունը, այն ժամանակ էլ մեծ ռիսկ կար։ Մարդիկ ասում էին՝ վատն է ու վատից դուրս եկանք, իսկ հիմա մարդիկ ասում են՝ վատն է ու գնում են դեպի վատը, զարգացնում են վատը։ Վատը զարգացնելը հետադիմություն է, աղքատությունը զարգացնել, նշանակում է խորացնել հիվանդությունը։

Հիմա մենք մեր երկիրը տանում ենք դեպի աղքատության խորացում, քաղաքական ճգնաժամ, հետադիմություն։ Մենք նաև ռազմական վտանգավոր միջավայր ենք մտել։ Մենք մտնում ենք վտանգների հորձանուտի մեջ, դեմ ենք գնում քաղաքակիրթ աշխարհի ընթացքին, կտրվում ենք քաղաքակիրթ ընթացիք, գնում ենք ինչ-որ մարգինալների, բորոտների հետ։ Ով ասում է՝ բորոտությունը լավ բան է, պետք է զգուշանալ նրանից։

Միաժամանակ տեսնում ենք, որ վարչապետն այցելում է Գերմանիա, Դավոս, ԵՄ-ն ավելացնում է ֆինանսական աջակցությունը։

Նրանք այլընտրանք են առաջարկում Նիկոլ Փաշինյանին, ասում են՝ համարձակ եղիր, մենք քո կողքին ենք, դուրս արի, բորոտներից հրաժարվի, Հայաստանը նույնպես անկախացրու։ Ինքը պետք է քաջություն ու քաղաքացիական համարձակություն ունենա ասելու՝ ես հավատարիմ եմ իմ կարծիքին, հարմար առիթով դուրս կգանք և ԵՏՄ-ից, և վտանգավոր ՀԱՊԿ-ից։

lragir.am

(Visited 44 times, 1 visits today)