Հանում 20 հազար դրամ «թուլափայ» է տալիս ու անպատվում, ասում է ՝ բոմժի նման եք ապրում. մարզպետը «բոմժ» է անվանել բնակչին

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն էր դիմել Արմավիրի մարզի բնակիչ Կարեն Պապիկյանն իր 14 ամյա դստեր հետ։

Картинки по запросу Արմավիրի մարզպետ

Նա եկել էր նախ օգնություն խնդրելու, ապա, ինչպես ինքն ասաց, Արմավիրի մարզպետից բողոքելու։ Պապիկյանի պնդմամբ՝ ինքն օգնության խնդրանքով դիմել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին, սակայն վերջինս անհարգալից տոնով է խոսել իր հետ՝ ասելով, որ իր վրայից վատ հոտ է գալիս ու որ «բոմժի» նման են ապրում․

«Մեր տունը լրիվ քանդվել ու ավերվել է, համարյա գոյություն չունի։ Վաղուց է քանդված, քամուց է քանդվել։ Մենք շատ ծանր վիճակում ենք, խնդրում ենք մեզ հնարավորության չափով օգնել։

Картинки по запросу Արմավիրի մարզպետ

Դիմեցինք մարզպետարանի քարտուղարության պետին, որ մարզպետի մոտ մտնեինք, մեզ չթողեցին։ Մենք զուգարան, բաղնիք, ոչ մի բան չունենք։ Իմ աղջիկն էլ դպրոց չէր գնում, հետո մարդիկ եկան, անհատական օգնություն ցուցաբերեցին, հիմա դպրոց է գնում։

Կինս հիվանդ կին է, հոգեկան խնդիրներ ունի։ Մյուս երեխաներս՝ 2 աղջիկս և տղաս, ամուսնացած են, մեզնից առանձին են ապրում, իրենք մեզ հետ կապ չունեն։ Շշեր ենք հավաքում ես ու կինս, ուրիշ գործեր էլ ենք անում, միայն գողություն չենք անում, տարբեր՝ ալյումին, պղինձ։ Ես գյուղապետի դեմ որևէ բողոք չունեմ, մարզպետի դեմ բողոք ունեմ։

«20 հազար դրամ «թուլափայ» է տալիս ու անպատվում». Արմավիրի մարզպետը «բոմժ» է անվանել բնակչին

Մենք լողանալու հնարավորություն չունենք, ու որ չենք լողանում, պարզ է արդեն վիճակներս ոնց կլինի։ Մի 20 հազար դրամով օգնեց մի քանի օր առաջ, հետո անպատվեց, որ վրեքիցս, ճիշտն ասած, հոտ էր գալիս, անպատվեց ու ճամփու դրեց։

Ես գյուղապետից շնորհակալ եմ, իր դեմ ոչ մի բողոք չունեմ, մարզպետի դեմ էլ էնքանով բողոք ունեմ, որ խնդրանքով դիմում ենք իրեն, հանում 20 հազար դրամ «թուլափայ» է տալիս ու անպատվում, ասում է ՝ բոմժի նման եք ապրում»,- ասաց Պապիկյանը։

Պապիկյանը զրույցի ընթացքում նշեց, որ բացի դուստրը, ով իր հետ եկել էր, ևս 3 երեխա ունի՝ 2 աղջիկ և մեկ որդի, երեքն էլ ամուսնացած են։ Որդին և մեկ դուստրը բնակվում են Ալավերդի քաղաքում, իսկ մյուս դուստրը Երևանում ՝ Հարավարևմտյան թաղամասում։

Картинки по запросу Արմավիրի մարզպետ

Երեխաները հրաժարվել են ծնողներից և չեն շփվում նաև փոքր քրոջ հետ, քանի որ, ինչպես Կարեն Պապիկյանն ասաց, մայրը, որը հոգեկան խնդիրներ ունի, մուրացկանություն է արել, և երեխաները ամաչում են իրենց ծնողների համար։

Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանից փորձեցինք ճշտել, թե ինչո՞վ է զբաղվում ընտանիքը, ի՞նչ բնութագիր կտա նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

mamul.am

(Visited 192 times, 1 visits today)