Փաշինյանը բացատրություն է պահանջել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, Գերմանիա` ՀՀԿ-ի պատվիրակության (Արմեն Աշոտյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան) եւ իր «համաժամանակյա» այցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել, ավելին` ՀՀ ԱԳՆ-ից եւ Գերմանիայում ՀՀ դեսպանատնից բացատրություն է պահանջել, թե ինչու է այդպես ստացվել, որ իր այցին զուգահեռ նախկիններն էլ են մեկնել:

Картинки по запросу փաշինյան հհկ

Բացատրել են, որ ՀՀԿ-ի այցը միջկուսակցական է, պետական մակարդակով չի կազմակերպվել, ուստի խոչընդոտելու որեւէ հնարավորություն իրենք չեն ունեցել:

Դժգոհությունը հատկապես առնչվել է նրան, որ հանրապետականները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի-անցուդարձի մասին տեղեկություններ են փոխանցել Բունդեստագի պատգամավորներին` մարդու իրավունքների, մամուլի ազատության, քրեական գործերի մասով, եւ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ նրան հարցեր են ուղղվել թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված խնդիրների մասին, որոշ ոլորտներում ժողովրդավարությունից նահանջի մասով:

Картинки по запросу փաշինյան հհկ

Ի դեպ, ՀՀԿ-ականները Գերմանիայից վերադարձել են այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է ելույթ ունենար Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում:

Նրանք նույն հիմնադրամի հրավերով էին մեկնել Գերմանիա»:

Իրար չհանդիպեցին. Փաշինյանը բացատրություն է պահանջել՝ ինչու են նախկիններն իր այցին զուգահեռ մեկնել Գերմանիա. «Հրապարակ»

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

168.am

(Visited 430 times, 1 visits today)