Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել. Մհեր Ենոքյանին ներում չի շնորհվել

1996 թվականի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված ի խնդրագրին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել:

Картинки по запросу Մհեր Ենոքյան

Այդ մասին Առաջին լրատվականի հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Ներման խնդրագիրը բավարարելը կամ մերժելը հայեցողական լիազորություն է և բացատրման պարզաբանման ենթակա չէ»,- նշել է Զեյնալյանը, ապա հավելել, որ հասարակությունը դեռևս պատրաստ չէ վեր կանգնել և առաջնորդվել իրավունքի գերակայության սահմանադրական կատեգորիայով:

Похожее изображение

«Բոլորը պետք է իմանան, որ ցմահ ազատազրկում պատժաչափը պայմանական է.

անձը պետք է մոտիվացված լինի ապրելու և օրինաչափ վարքագիծ դրսևորելու. դա բխում է միջազգային իրավունքից, անձը պետք է իմանա, որ շանս ունի ինչ-որ ժամանակ ազատվելու պատժից.

Похожее изображение

Հայաստանում 20 տարուց հետո ցմահ դատապարտված անձը կարող է հավակնել ներման»,- ասել է Զեյնալյանը:

168.am

(Visited 39 times, 1 visits today)