Շուրջ 100 ցայտաղբյուրի վրա փական կդրվի. Էդուարդ Աղաջանյան

Երևանի 100 ցայտաղբյուր կդառնան փականներով, որպեսզի խուսափենք ջրի անիմաստ կորուստից: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից:

Картинки по запросу Էդուարդ Աղաջանյան

«Խմելու ջրի խնդիրը օրեցօր ավելի ու ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում։

Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը խմելու ջրի լրջագույն պաշար ունի, որի արժեքը, ցավոք, հաճախ չենք գիտակցում։

Похожее изображение

Միայն ցայտաղբյուրների օգտագործման արդյունքում մենք տարեկան մոտ 4.3 միլիոն խորանարդ մետր (=4.3 միլիոն տոննա) խմելու ջուր ենք կորցնում։

Այսօր «Վեոլիա Ջուր» կազմակերպության մեր գործընկերների հետ պայմանավորվեցինք իրականացնել պիլոտային մի ծրագիր, որի նպատակն է գործող ցայտաղբյուրների ջրի կորուստը նվազագույնի հասցնել ստորև ներկայացված նկարում արտացոլված փականային համակարգի ներդրման միջոցով։

Картинки по запросу ցայտաղբյուր

Ըստ նախնական պայմանավորվածության՝ պիլոտային ծրագրի շրջանակներում կներառվեն Երևանում գործող թվով հարյուր ցայտաղբյուր»,-նշում է Էդուարդ Աղաջանյանը։

iravaban.net

(Visited 99 times, 1 visits today)