ԼԱՎ ԼՈՒՐ։ Աշխատավարձերի բարձրացում. Առողջապահության նախարարի նոր հրամանը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հունվարի 1-ից 15-20 տոկոսով աշխատավարձերը բարձրացնելու հրաման։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արսեն Թորոսյանը:

Похожее изображение

«Այսօր ստորագրեցի հրաման առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների աշխատավարձի նոր հաշվարկի վերաբերյալ:

Սա արդեն երկրորդ բարձրացումն է վերջին կես տարվա մեջ, որի արդյունքում ԱԱՊ մոտ 10.000 բուժաշխատողների աշխատավարձը գումարային բարձրանում է 30-40 տոկոսի չափով»,-նշել է նախարարը:

Похожее изображение

Նա ընդգծել է, որ այս քայլը պետք է դիտարկել կանխարգելիչ բժշկության զարգացման իրենց քաղաքականության շրջանակներում։

«ԱԱՊ օղակից և բուժաշխատողներից ակնկալում ենք ավելի լավ արդյունքներ՝ հատկապես իրենց կողմից սպասարկվող ազգաբնակչության մոտ քրոնիկ հիվանդությունները կառավարելու տեսանկյունից, որպեսզի բեռնաթափենք հիվանդանոցները և շտապօգնության ծառայությունը։

Картинки по запросу Արսեն Թորոսյան

Այս քայլը թույլ կտա նաև ԱԱՊ օղակ ներգրավել մեր լավագույն բուժաշխատողներին»,-գրառումն ավարտել է Արսեն Թորոսյանը:

168.am

(Visited 40 times, 1 visits today)