Կոչ եմ անում կարգի հրավիրել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը․ Ուսանողի բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին

Ուսանող, ակտիվիստ Գեղամ Ադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Պարոն Փաշինյան, հեղափոխության ընթացքում և այսօր էլ, Դուք շարունակում եք կրկնել, որ իշխանությունը ժողովրդի ծառան է, որովհետև իշխանությունն այլևս պատկանում է ժողովրդին։

Картинки по запросу փաշինյան ամուլսար

Ես հավատացած եմ, որ այս խոսքերը Ձեր շուրթերից հնչում են անկեղծորեն, բայց Ամուլսարի հարցում կառավարությունը կարծես խուլ լինի, և Ձեր բացակայության ընթացքում ՏԿԶ նախարարությունը փորձ է անում ճնշել Ջերմուկի ավագանուն, որպեսզի այն չեղարկի նախկինում կայացված որոշումը, ըստ որի՝ Ջերմուկի տարածքում արգելվում է մետաղական հանքարդյունաբերությունը։

Դուք քաջատեղյակ եք, թե ինչ է ժողովուրդը մտածում տվյալ հանքի շահագործման վերաբերյալ և թե ինչ մեծ բողոքի ալիք կառաջանա, եթե այնուամենայնիվ հանքը շահագործվի։

Картинки по запросу փաշինյան ամուլսար

Կոչ եմ անում թեկուզ երկրից դուրս գտնվելով՝ կարգի հրավիրել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, որը դեմ է գնում Ջերմուկի բնակչության կողմից ընտրված ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ մարմնին՝ ավագանուն»։

Похожее изображение

mamul.am

(Visited 116 times, 1 visits today)