Կենտրոնական բանկը որոշել է էժանացնել փողի գինը.Սա սառը ցնցուղ է իշխանությունների քարոզչական «տաք մարմնի» վրա

Թեև թռիչքաձև տնտեսական աճ էր խոստացվել, թեև ՀՀ կառավարությունից ասում են, որ ամեն ինչ լավ է ու 2018-ի 3-րդ եռամսյակում ներդրումային բում է արձանագրվել 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այդուհանդերձ ԿԲ-ն օրերս մի որոշում է կայացրել, որը սառը ցնցուղ է իշխանությունների քարոզչական «տաք մարմնի» վրա:

Բանն այն է, որ ԿԲ-ն 0,25 տոկոսով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն դարձնելով 5,75 տոկոս: Պարզ լեզվով ասած՝ ԿԲ-ն որոշել է էժանացնել փողի գինը, որպեսզի խթանի տնտեսության ակտիվացումը:

ԿԲ-ն իր այդ որոշումը հիմնավորել է հետևյալ կերպ. «ԿԲ Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. վերջին տնտեսական ակտիվությունը շարունակում է դեռևս թույլ մնալ: …

Համախառն պահանջարկի թուլացումը մեծամասամբ պայմանավորված է հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով և մասնավոր ծախսումների աճի դանդաղմամբ»:

Եթե «թարգմանենք» ԿԲ-ի հիմնավորումը, ապա կստացվի, որ ԿԲ-ն տնտեսական ակտիվության թույլ վիճակի համար մեղադրում է Կառավարությանը՝ բիզնեսին հարկայինով ճնշելու և մարդկանց եկամուտների ավելացմանը չնպաստելու համար:

Այսինքն՝ ԿԲ-ում ՀՀ տնտեսության վիճակը գնահատվում է ոչ այնպես, ինչպես ֆեյսբուքյան լայվերում կամ քարոզչական տեքստերում::

Այս թեմայով ավելի դետալիզացված հոդված կգրեմ: Առայժմ այսքանը:

blognews.am

(Visited 93 times, 1 visits today)