Խոշոր չափերով գումարի հափշտակում. մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ պաշտոնատար անձին

ՀՀ հատուկ քննչական ծառայության իրականացրած քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՊԵԿ պաշտոնատար անձը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 5.000.000 ՀՀ դրամ և խոշոր չափերով` 5000 ԱՄՆ դոլար գումար:

Ըստ մեղադրանքի` 2018 թվականի մայիսին ՍՊ ընկերության տնօրեն Ս. Հ.-ն., ՀՀ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վերլուծության բաժնի տեսուչ Ա. Պ.-ի իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով, նրան առաջարկել է ապօրինի դրամական վարձատրություն, որպեսզի վերջինս նպաստի ՊԵԿ հետաքննիչի կողմից իր ՍՊ ընկերության համար բարենպաստ որոշում կայացնելուն:

Картинки по запросу պեկ

Ա. Պ.-ն, իր հերթին, Ս. Հ.-ից խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ և նպատակ չունենալով որևէ գործողություն կատարել վերջինիս օգտին, նրանից խաբեությամբ ստացել է 5.000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն և հափշտակել այն:

Բացի այդ, պարզվել է, որ 2018 թվականի օգոստոսին Ա. Պ.-ն մեկ այլ ընկերության մասնաճյուղի տնօրեն Ֆ. Դ.-ից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.000.000 դրամ գումար: 

Խարդախությամբ առանձնապես խոշոր և խոշոր չափերով գումար հափշտակելու համար ՊԵԿ տեսուչ Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

hraparak.am

(Visited 65 times, 1 visits today)