Ինձ հիմա դիմում են` տիկին վարչապետ. Անի Զախարյան

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի հետ -Տիկի՛ն Զախարյան, երեկ ինչպես հայտնի դարձավ` Դուք հեղափոխություն եք սկսում: Ի՞նչ ուժեր են Ձեզ աջակցում:

-Մեզ աջակցելու է ՀՀ քաղաքացին, որովհետեւ այս հեղափոխությունը, որը ես սկսել եմ, ուղղված է ՀՀ քաղաքացու ու ժողովրդի շահերը պաշտպանելու համար: Տեղի ունեցավ հեղափոխություն, սակայն որեւէ արմատական փոփոխություն տեղի չունեցավ: Կադրային տարբեր ուժերի հետ համագործակցում ենք:

Այժմ անուններ չեմ ուզում տալ, որովհետեւ մենք խոսում ենք լուրջ գործընթացի մասին, քանզի այլընտանքային կառավարություն առայժմ տեղավորված չէ: Երբ պատկերը ամբողջացած կլինի, նոր այդ ժամանակ կխոսենք: -Իսկ աշխարհաքաղաքական կենտրոններից աջակցություն ունե՞ք, ովքե՞ր են Ձեզ աջակցում:

-Տարբեր միջազգային գործիչներ գրում են ֆեյսբուքով, մենք զրուցում ենք: -Ի՞նչ ձեւով եք պայքարելու, փողոց եք փակելո՞ւ, քայլելո՞ւ եք: -Մենք առաջին հերթին գործելու ենք սահամանադրությանը համապատասխան, որովհետեւ մենք չունենք դրա կարիքը սահմանադրությունից դուրս ակցիաներ կազմակերպելու:

Եթե սաբոտաժ ցանկանայինք անել, ապա դա կանեինք մինչեւ ընտրություններ: Այս համաժողովրդական շարժումը, այս գործընթացը սկիզբ է առել միայն այն դրդապատճառներով, որ արցախյան հիմնախնդրի հետ կապված ունենք լուրջ հակասություններ, բացի այս` վերջին պարգեւավճարները եւ այլն:

-Ի՞նչ համաժողովրդական շարժում, քանի՞ կողմնակից ունեք, որ անվանում եք համաժողովրդական շարժում: -Ներեցեք, դուք ուզում եք առաջին ասուլիսից մարդիկ միանա՞ն: Սա դառնալու է համաժողովրդական շարժում: «Իմ ձայնը» նախաձեռնությունը դառնալու է Հայաստանի ձայնը:

Հասարակության տրամադրությունը ինձ ստիպեց նման դժվար որոշում կայացնել: Հասարակությունը հուսահատության շեմին է կանգնած: Շատերը ինձ վաղուց գրում էին` Անի վարչապետ: Ինձ հիմա դիմում են` տիկին վարչապետ: Եթե մարդիկ ինձ տեսնում են որպես վարչապետ, ապա ես իրավունք չունեմ չարդարացնել մարդկանց հույսերը: 

armlur.am

(Visited 61 times, 1 visits today)