Ալիևի հայտարարություններին մերոնք հակադարձեցին ՍՈՒ-30 գործարքի մասին լուրով. Մուսկուլ ենք ցույց տալիս

«Փաստորեն, ինչպես և կանխատեսում էի, հերթական բանակցային փուլը տապալվեց ու ամեն ինչ գրեթե վերադարձավ ի շրջանս յուր ներքին ու արտաքին հավելյալ բարդացումներով»,- Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հայտարարությունից հետո նման եզրահանգման է եկել քաղաքագետ Հայկ Բալանյանը։

Картинки по запросу Հայկ Բալանյան

Հիշեցնենք, որ Փաշինյանի՝ «տարածքներ խաղաղության դիմաց թեզը չի կարող քննարկվել»-ու մասին հայտարարությանը հաջորդեց Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը։

«Դժվար է հասկանալ պարոն Փաշինյանի տրամաբանությունը։ Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հիմքում հենց հայկական զինուժի դուրսբերումն է Ադրբեջանի գրավյալ տարածքներից»,- մասնավորապես նշված էր նախարարության հայտարարության մեջ։

Քաղաքագետը թվարկում է հայտարարություններին նախորդած զարգացումները՝ Ալիևը Զոհրաբ Մնացականյանին տխրեցնող հայտարարություններ է անում, իսկ Փաշինյանը հետ եկավ ու զինվորականների հետ խորհրդակցություն արեց:

Похожее изображение

«Գնաց Մոսկվա ու Պուտինը իր հետը հանդիպելու ժամանակ չունեցավ: Ալիևի հայտարարություններին մերոնք հակադարձեցին ՍՈՒ-30 գործարքի մասին լուրով, ինչը բանակցում ենք 2012թ-ից ու դեռ ռուսական վարկով պիտի լինի, այն էլ 2020թ.: Մուսկուլ ենք ցույց տալիս:

Այ հիմա, թող Զոհրաբ Մնացականյանը բացատրի, թե բանակցությունների տապալումից հետո ոնց էր հաշվել մեր հետագա քայլերը ու ստեղծված իրավիճակը: Իսկ այն որ դրանք տապալվելու էին, դժվար չէր կանխատեսել:

Ու թող բացատրի, եթե «տարածքներ խաղաղության դիմաց թեզը չի կարող քննարկվել», ապա ի՞նչ իմաստ ուներ գնալ այս բանակցությունների ու ի՞նչ մենք ստացանք:
Ներսի շարունակվող խմորո»ւմը, հարված իշխանության վարկանիշին ու վստահությանը, ընդիմության ուժեղացումը ու ազգային զգացմունքների վրա խաղը, Մոսկվայի հետ առանց այդ էլ բարդ հարաբերությունների բարդացումը, թե՞ այն, որ հիմա նույն Արևմուտքին ներկայացնելու են թե Փաշինյանը բանակցաունակ չի, պետք է մի քիչ էլ սեղմել:
Ի՞նչ ստացանք:

Похожее изображение

Փաստորեն երկու ամսվա փուլը ավարտվեց կողմերի տեքստի կոշտացմամբ ու վերադարձով դեպի ելման դիրքեր, գումարած վերը թվարկված խնդիրները, ինչքան էլ տխրած լինի Զոհրաբ Մնացականյանը:

Պատրանքների ու քայլերի համար պետք է պատասխան տան կոնկրետ մարդիկ, թե չէ հա այսպես տնգվելու ենք:

Կադրերը պիտի համապատասխանացվեն դրված խնդիրներին, ոչ թե լինեն դրանց հակոտնյան: Համամարդերի կոլեկտիվով պատերազմի չեն գնում: Այդ հակասության համար Փաշինյանը ու երկիրը կարող է թանկ վճարի»,-գրել է քաղաքագետը։

168.am

(Visited 31 times, 1 visits today)