Քննչական կոմիտեն խուզարկել է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տունը

«Առավոտի» տեղեկություններով, նախօրեին Քննչական կոմիտեն խուզարկել է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տունը: Խուզարկությունը տեւել է մի քանի ժամ:

Խուզարկությունը պայմանավորված է եղել հունվարի 29-ի գիշերը Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպով:

Հիշեցնենք, այս պատմության մեջ ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո)  որդուց ու նրա հարազատներից բացի, ներգրավված է եղել նաեւ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը:

Թեև Գագիկ Ծառուկյանի խոսնակը, ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր Նվեր Ծառուկյանի մասնակցությունն այս միջադեպին:

Aravot.am-ը փորձեց Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին տեղեկությունը ճշտել ՀՀ քննչական կոմիտեից:

Մեր հարցմանն ի պատասխան, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ այդ գործով շուրջ 20 խուզարկություն է իրականացվել`չհստակեցնելով Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության փաստը:

Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ մեզ հետ զրույցում խոստացավ ավելի ուշ հարցին պատասխանել: Պատասխանի առկայության դեպքում այն կհրապարակենք:

Հիշեցնենք, ըստ մամուլի տեղեկությունների Աբովյան քաղաքում գտնվող վուլկանիզացման կետում, որը նախկինում պատկանել էր Գագիկ Ծառուկյանի սանիկ՝ «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանին, վիճաբանություն էր սկսվել։

Похожее изображение

Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Հարությունյանի հարաբերությունները սրվելուց հետո վուլկանիզացման կետը խլվել էր: Այն աշխատեցնում էր Բարեց Վահան անունով անձը։

Միջադեպի օրը Մելիք Մանուկյանի որդին՝ Շանթ Մանուկյանը, որը այժմ ձերբակալված է, իր գնած նոր մեքենայի անիվների հետ կապված խնդրով մեքենան տանում է այդ վուլկանիզացիան։ Ինչ-ինչ պատճառով լեզվակռիվ է սկսվում։ Լեզվակռվի մասնակիցները կատարվածը փոխանցում են Նվեր Ծառուկյանին:

Վերջինս, ի դեպ, այդ ժամանակ մոտակայքի գինետանն է եղել: Վերջինս էլ պնդում է, որ գնան եւ հարաբերություններ պարզեն: Վեճը շարունակվել է «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ էլ հնչել են կրակոցները։

Նվեր Ծառուկյանը բացատրություն է տվել, սակայն նրան չեն ձերբակալել։ Այս գործով արդեն 6 անձ է ձերբակալվել:

Քրեական գործի շրջանակներում դատավարական կարգավիճակ ունի 6 անձ, որոնցից 5-ը կասկածյալի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  aravot.am

(Visited 91 times, 1 visits today)