Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊԵԿ-ի տնօրենը տեղյակ է, թե ինչ աշխատանք ու գործառույթ է իրականացնում մաքսային կետի աշխատողը, ու ինչքան է վարձատրվում, և համեմատել է իր քարտուղարուհու կատարած գործառույթների հետ, ու ում է պարգևավճար հատկացրել ու ինչ հիմնավորմամբ, թե նման հարցերն իրեն չեն հետաքրքրում, ու ինքնաբավարարված է զգում իր բացառիկ անտեղյակությունից ու անտարբերությունից:

Թե մոռանում է` «Ամենամեծ հանցագործություննները ծնվում են անտարբերությունից» ասացվածքը…»:
(Visited 87 times, 1 visits today)