Պապանձուեք լակօտներ, դուք մեր ազգի էութեան դէմ եք ընդվզում. Գիտեմ, դուք ոչ մի սրբութիւն չունեք

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց սկզբից պիտի ասեմ, որ քաղցր բառերի չեք հանդիպելու իմ գրութեան մէջ եւ որեւէ մէկից ներողութիւն չեմ խնդրում, ինչպէս մեր Տէրը երբ սրբապիղծ չարչիներին Հոր տնից դուրս շպրտեց կոչելով նրանց օձերի ծնունդներ, իր մեծագոյն հանդուրժողականութեամբ հանդերձ երբեւէ ներողութիւն չխնդրեց։

Похожее изображение

Որեւէ «Իմ քայլական» գործչից նախընտրական փուլում լսե՞լ եք, որ իրենց ծրագրերի մէջ է մտնում հիմներգի փոփոխութիւնը։ Ոչ, չենք լսել։ Նրանց ծրագրերում այդպիսի սպառնալիք կամ խոստում կա՞ր․- ոչ։

Այդ դէպքում ինչու՞ են Արամ Խաչատրեան անունը շահարկելով այսօր այդ հարցը բարձրացնում։ Բնական չէ՞ հարցենլ, այ չեկիստա-կոմսոմոլներ, ուք յեղափոխութիւն եք արել Սերժ Սարգսեանի՞ դէմ, թէ Միքայել Նալբանդեանի դէմ։

Այ բոլշեւիկեան թափթփուկներ, ստալիչնի բջեր, դու՞ք էդ ո՞վ եղաք, որ մեր ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԵՐԳԻՉ Միքայէլ Նալբանդեանին ուզում եք, ձեր բառերով՝ «ֆուկ անել» եւ մեր ժողովրդին պարտադրել ձեր ծախու բոլշեւիկ տատ ու պապերին հարազատ, նրանց կուռք ստալինի օրոք որպէս ստալինեան ժամանակների խորհրդանիշ գրուած լեշը խորհրադանշական լեշը մեր ժողովրդին պարտադրելու համար։

Նորարարիկներ, յեղափոխօրէն բա՞ն եք ուզում փոխել, ընտրական օրէնսգրքից ու սահմանադրութիւնից խօսեք։ Ուզում եք հաւերժանալ որպէս բարձրագոյն ապազգային սրիկանե՞ր։ Դուք չգիտե՞ք որ ազգային օրհներգը «թամաշ»-ի երգ չէ, ոչ էլ արուէստի բարձրագոյն ստեղծագործութիւն։

Այն ժողովրդի բարձրագոյն ստեղծագործութեանը՝ յանուն անկախութեան ու ազատութեան պայքարին ուղեկցած գործն է։ Մեր այսօրուայ աւելի քան հարիւրհիսունամեայ ազգային հիմները հայ ազատամարտի տարբեր փուլերին ուղեկցած գլխաւոր երգն է եղել։

Картинки по запросу Պարույր Հայրիկյան

Այդ երգով են նախանցեալ դարի մեր նուիրեալները գնացել ինքնա ողջկաիզման յանուն մեր ազգային իրաւունքների, «Մեր Հայրենիք»-ն է եղել Վանի ինքնապաշտպանական-ազատագրական մարտերի գլխաւոր երգը, Մեր Հայրենիք-ն է եղել Սարդարապատը կերտած մեր հայրերի ներշնչման աղբիւրն ու հիմնական երգը։

Այդ երգն է եղել մեր Անկախ Հայրենիքի խորհրդանիշը 1918-1921 թթ. եւ բոլդեւիկեան բռնապետութեան, ազգային գերեվարութեան տարիներին նրանով են անկախ Հայաստանի գաղափարն իրենց հոգում կրել հայ մարդիկ,։

Այդ երգն է, նրա՝ «միեւնոյնն է մի օր մեռնելու ենք եւ երանի նրան, ով հենց այնպէս չի մահանայ այլ կը զոհուի յանուն ազգի» գաղափարն է ուղեկցել «սովետական» տարիներին յանուն անկախութեան պայքարի դրոշ պարզած նուիրեալներին։ Վերջապէս, այդ երգով են 1921 թ-ի փետրուարեան հակաբոլշեւիկեան ապստամբութեան օրերին Երեւանն ու Հայաստանի հիմնական մասը բոլշեւիկներից ազատագրել, մտաւորականներին բանտերից ազատել հայ ապստամբները։

Похожее изображение

ՈՒ Մեր Հայրենիքը որպէս աղօթք է հնչել բոլշեւիկների դաւադրութեամբ կալանաւորուած ու Ռուսաստան քշուած 1500 հայ սպաների, հարիւր հազարաւոր բռնադատուած հայերի ու հարիւրաւոր քաղկալանաւորների շուրթերին։

Վստահ եմ, դուք այս ամենի մասին գաղափար չունեք, աւելին՝ դուք թքած ունեք եւ Միքայէլ Նալբանդեանի եւ ողջ ազգային հայ արժեքային համակարգի վրայ։ Դուք չգիտեք նաեւ որ ձեր չհաւանած մեղեդին այնուամենայնիւ ռուս կոմպոզիտոր Գլազունովին այնքան է դուր եկել, որ օգտագործել է որպէս աղբիւր։ Դեռ բառերն էլ չկան, բայց արդէն ըմբոշխնում է հմայքը ազգային նոր հիմներգի։

Похожее изображение

Ես գիտեմ, որ անթոյլատրելի է անիծել որեւէ մէկին, ուստի կը փորձեմ զսպել ինձ, բայց մեր Տիրոջից խնդրում եմ անպատիժ չթողնել բոլոր նրանց վրայ, ովքեր համարձակւոմ են անարգել ազգային մեծերին եւ թող մեր նախնիների զայրոյթն ու ցասումը տիեզերական պատիժ գտնի այս անբարտաւան անեծքի ձեւով ընկնի երիտասարդ հարւհայ…

Պապանձուեք լակօտներ, դուք մեր ազգի էութեան դէմ եք ընդվզում։ Գիտեմ, դուք ոչ մի սրբութիւն չունեք, բայց ձեր այդ սրբապղծութեան համար սերունդներով եւ դեռ այս կեանքում տառապանքների ու կտտանքների եք արժանանալու եւ օրհնուի այն ձեռքը ով Միքայէլ Նալբանդեանի մի քանի սերունդների սրբութիւնները պղծել կամեցողներին ու նրանց սերունդների երկրային գեհենի կարժանացնի։

Похожее изображение

Խօսքերով հայկական հնագոյն օրհներգի փոփոխութիւնը ուի որպէս սովետական այսինքն գերեալ Հայաստանի խորհրդանիշ գրուած հիմներգով։ Դեգենարատ տականքները միայն կարող են այրենիքը փոխարինելի համարել բռնազաւթուած Հայաստանի համար գրուած բոլշեւիկեան խորհրդանիշ մեղեդիով»։

mamul.am

(Visited 268 times, 1 visits today)