Պաշտոնական Բաքուն ևս մեկ անգամ ապացուցեց… թուրքի լկտիությունը անսահման է

Պաշտոնական Բաքուն արտգործնախարարության մակարդակով պատասխանեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը,որ Արցախյան հակամարտության լուծման համար Հայաստանը չի դիտարկում «Տարածքները կարգավիճակի դիմաց» բանաձևը…

Картинки по запросу գագիկ համբարյան

«Դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվող հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցությունների անկյունաքարը հենց հայկական զորքերի դուրսբերումն է Ադրբեջանի օկուպացված տարածքներից:»,-վդովված բարբաջում են Բաքվից…

Ադրբեջանցիները նաև հիշեցնում եմ մեզ ՄԱԿ-ի 4 բանաձևերի մասին,որոնք,ըստ իրենց,իբրև թե ադրբեջանամետ են…Իսկ հայտարարության վերջում էլ հարց են տալիս՝»Արդո՞ք Փաշինյանի այս դիրքորոշումը չի նշանակում,որ վերջինս հրաժարվում է բանակցություններից…»

Похожее изображение

Պաշտոնական Բաքուն ևս մեկ անգամ ապացուցեց,որ չի հրաժարվել իր մաքսիմալիստական տեսակետից Արցախյան հարցում…Նա Հայաստանի հետ բանակցություններում շարունակում է առաջնորդվել՝»Կամ ամեն ինչ,կամ ոչինչ» կարգախոսին համաձայն…

Ստացվում է,որ Փաշինյան-Ալիև հանդիպումը Դուշաբմեի վերելակում,որից հետո ՀՀ վարչապետը տպավորված էր մնացել Ալիևից,ինչպես նաև Մնացականյան-Մամեդյարով Փարիզում տեղի ունեցած 4-ժամյա և կրկին Փաշինյան-Ալիև դավոսյան 1,5-ժամյա Հայաստանի իշխանությունների մի քանի ներկայացուցիչների ներկայացուցիչների կողմից տարբեր կերպ մեկնաբանվող հանդիպումները որևէ բան չեն փոխել Արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ պաշտոնական Բաքվի մոտ…

Картинки по запросу գագիկ համբարյան

Իսկ ՀՀ արտգործնախարարն այն հույսն ուներ,որ այդ «ավելի լավ իրար զգալու» ադրբեջանցիների հետ երկարատև հանդիպումները ինչ-որ բան կփոխեն պաշտոնական Բաքվի մոտ,քանի որ եթե պաշտոնական Երևանն ընդառաջ գնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կոչին,քայլեր է ձեռնարկում,ապա Ալիևը և Մամեդյարովը բանակցություններն օգտագործում են զենք գնելու մրցավազք հրահրելու և հայատյացությունն Ադրբեջանում ավելի խորացնելու համար…

Հայաստանի իշխանությունները պետք է զերծ մնան պատրանքներից և հարազատ հասարակությանը ոչ թե պետք է վախեցնեն «պատերազմի կատաստրոֆաներով»,այլ գնահատելով խաղաղությունը միշտ պատրաստ լինել պատերազմի…

Հ.Գ.Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը տարրական շատնաժ է,որին Երևանը պետք է համարժեք պատասխան տա…

Картинки по запросу գագիկ համբարյան

Փաշինյանի հայտարարությունը որակելով որպես բանակցություններից հրաժարվելու միջոց պաշտոնական Բաքուն բացահայտ շանտաժում է ոչ միայն հայկական կողմերին,այլև Մինսկի խմբի համանախագահներին՝ բոլորին պարտադրելով իր օրակարգը…

Դե թուրքի լկտիությունը անսահման է…

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/2081931151890823

blognews.am

(Visited 170 times, 1 visits today)