Ուշագրավ․Յուրի Խաչատուրովի որդին դատի է տվել Սուրիկ Խաչատրյանին և նրա կնոջը

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը դատի է տվել Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը՝ Լորետա Բարսեղյանին:

Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին ինքնակամ քանդել կառույցը եւ դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել:

Հայցադիմումը դատարան է ներկայացվել 2018 թվականի հոկտեմբերին. մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին: Այսօր սույն գործով նշանակված էր նախնական դատական նիստ, սակայն այն չի կայացել:

Մեր զրույցում հայցվորի ներկայացուցիչ Մինաս Մալխասյանն ասաց, որ Իգոր Խաչատուրովը հանդիսանում է այն հողատարածքի սեփականատերը, որի վրա ըստ հայցվոր կողմի ինքնակամ կառույցներ կան:

«Մեր նպատակն այդ ինքնակամ կառույցները հողից հանելն է»,- ասաց ներկայացուցիչը:

Մեր ճշտող հարցին, թե պատասխանողի կողմից են կառուցվե՞լ, Մինաս Մալխասյանն ասաց, որ փորձաքննություն պետք է նշանակվի՝ պարզելու արդյոք հողատարածքում առկա՞ են ինքնակամ կառույցներ, թե՝ ոչ եւ երկրորդ այդ կառույցները պատկանո՞ւմ են ինչ-որ անձի, թե՝ ոչ:

Картинки по запросу Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրով

Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ են որպես պատասխանող նշվել Սուրիկ Խաչատրյանն ու նրա կինը, հայցվորի ներկայացուցիչը պատասխանեց. «Կողքի հողատարածքի սեփականատերը հանդիսանում է Սուրիկ Խաչատրյանը»:

Աղբյուր՝ armtimes.com

(Visited 147 times, 1 visits today)