Նրանք նույնիսկ չգիտեին, որ քամու դեմ թքելն ինչ հետևանքներ ունի

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅԱՍՏԱՆ — ԴՐԱԽՏԻ ՕՁԵՐԸ

Картинки по запросу Դանիել Երաժիշտ

     Մեր թալանչիներն իրենց շահի և ապահովության համար գործարքի մեջ էին մտել, և թույլ տվել, որ օտարներն էլ մեզ թալանեն:

Սա հիշեցնում է հետևյալ անպաճույճ դեպքը: Սովետի վաղ ժամանակներն էին:

Մի գոռոզ հարուստ վրացի Մոսկվայում մի աջկա հետ պուրակում զբոսնում էր, սիզամարգի վրա գրված էր.

Похожее изображение

«Не сорить, не плевать! Штраф 10 рублей!». Էս տուտուց վրացին գրպանից հանում է 10-ռուբլանոց թղթադրամն ու հպարտությամբ դիմում աղջկան. «ПЛЮЙ, МАША, УГОЩАЮ!»:

Ահա այսպես նախկին իշխանավորները հրավիրում ու «հյուրասիրում» էին օտարներին էլ «ԹՔԵԼ ԵՐԿԻՐ-ԴՐԱԽՏԱՎԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ, այսինքն ՀԱՅՐԵՆԻՔԻ «ՍԻԶԱՄԱՐԳԵՐԻՆ» և այլուր:

Похожее изображение

Բայց նրանք նույնիսկ չգիտեին, որ ՔԱՄՈՒ դեմ ԹՔԵԼՆ ինչ հետևանքներ ունի»:

mamul.am

(Visited 141 times, 1 visits today)