Հեղափոխությունից, իշխանափոխությունից հետո այս համակարգը պահպանվում է. այն ստեղծվել է դեռևս Ռ. Քոչարյանի օրոք, նրա ձեռամբ

«Առաջին լրատվական»— ի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

– Անցած շաբաթ ամենաշատ քննարկված թեման վերաբերում էր կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծին: Կառավարության կառուցվածքն ի՞նչ է ենթադրում Հայաստանի ընդհանուր կառավարման համակարգում:

Картинки по запросу Էդմոն Մարուքյան

– Արդեն ակնհայտ է, որ կունենանք 12 նախարարություն, և սուպերվարչապետական համակարգը՝ այդ կոստյումը, որ Սերժ Սարգսյանը կարել էր իր հագով, մնաց ուժի մեջ: Մյուս խնդիրն այն է, որ կառավարությունը առանց իր վերջնական կառուցվածքի մասին տեսլականը հայտարարելու, անցավ երդմնակալության պրոցեսի միջով:

Մեզ համար կարևոր է, որ մենք ժամանակին պայքարել ենք այս ավտորիտար կառավարման համակարգի դեմ, պնդել ենք, որ պետք է փոխվի, և կապ չի ունեցել, թե ով է իշխանության: Հեղափոխությունից, իշխանափոխությունից հետո այս համակարգը պահպանվում է, բայց որ պատմական ակունքներն ենք նայում, այն ստեղծվել է դեռևս Ռ. Քոչարյանի օրոք, նրա ձեռամբ…

2001-ից այս համակարգը քննադատվում է, և հիմա դա չփոխելը նշանակում է, որ չեն պահպանվում հեղափոխության ժամանակ հայտարարված մոտեցումներն այն մասին, որ ամբողջական խորհրդարանական կառավարում պետք է լինի, որ սուպերվարչապետությունը պետք է վերացվի:

Картинки по запросу Էդմոն Մարուքյան

Դա նշանակում է, որ գալով իշխանության՝ նոր իշխանությանը դուր է եկել այդ համակարգը, և չեն ցանկանում ձեռք տալ դրան: Եթե չեն փոխում, ուրեմն վախենալու բան ունեն: Կառավարման այս մոդելը ավտորիտար է, և ամենալեգիտիմ իշխանությունն էլ, այս մեխանիզմն իր ձեռքին ունենալով, կարող է փչանալ:

 Եկեք ավելի կոնկրետացնենք. խոսքը ոստիկանության, ՊԵԿ-ի և ԱԱԾ-ի մասին է: Դուք առաջարկում եք, որ այս կառույցները տեղափոխվեն կառավարության կառուցվածք՝ նախարարության կարգավիճակով:

– Այո՛, որը ենթադրում է խորհրդարանական վերահսկողություն: Եթե չլինեն նախարարության կարգավիճակում, խորհրդարանական վերահսկողություն չի կարող լինել…

Картинки по запросу Էդմոն Մարուքյան

Պետք է այդ մարմինները վերադառնան կառավարության կառուցվածք, և ինչպես պաշտպանության նախարարն է գալիս ԱԺ և հարցուպատասխանի ժամանակ պատասխանում պատգամավորների հարցերին, ու ժողովուրդը դա տեսնում է, այնպես էլ այս մարմինները պետք է լինեն տոտալ խորհրդարանական վերահսկողության ներքո:

Չկա մի պառլամենտական երկիր, որտեղ կարող է լինել նման վիճակ, որը կա Հայաստանում:

– Նախկին իշխանություններին պետք էր այդ կառույցներն իրենց ձեռքի տակ ունենալ, որպես պատվար, այս իշխանությունը դրա կարիքը չունի:

– Ես էլ եմ վստահ, որ դրա կարիքը չունի:

– Այդ դեպքում ո՞րն է խնդիրը:

Похожее изображение

– Իրենք պետք է ասեն. լեգիտիմ իշխանության ինչի՞ն է պետք նման մեխանիզմները… Ասվում էր, որ եթե այդ մարմինները նախարարություն դառնան, կքաղաքականացվեն… Այսինքն՝ ուզում են ասել, որ պաշտպանության նախարարությունը քաղաքականացվե՞լ է:

Սա խայտառակ փաստարկ է… Այդ մարմինները կառավարության կառուցվածք հետ չբերելու մասին փաստարկները մեկը մյուսից թույլ են և նսեմացնում են հեղափոխության գաղափարներն ու արժեքները:

– Դուք առաջարկում եք ԱԱԾ-ից և ՊԵԿ-ից դուրս բերել քննչական մարմինները, այդ դեպքում ի՞նչ անել:

– Հայաստանում տեղի ունեցավ մի ռեֆորմ, պետք է ստեղծվեր քննչական միասնական մարմին, և բոլոր քննչական մարմինները պետք է դուրս բերվեին գերատեսչություններից, միավորվեին և ստեղծվեր մեկ անկախ քննչական մարմին, և ինչ տեղի ունեցավ.

Похожее изображение

ԱԱԾ այն ժամանակվա ղեկավարը գնաց Ս. Սարգսյանի մոտ, համոզեց և քննչական մարմինը պահեց իր ղեկավարության ներքո, նույնն արեց ՊԵԿ ղեկավարը, ոստիկանության և ՊՆ քննչական մարմինները միավորվեցին, ստեղծվեց Քննչական կոմիտե՝ կիսատ…

Քննչական մարմինները պետք է դուրս բերվեն այդ գերատեսչություններից և միանան Քննչական կոմիտեին: Ավելին՝ Քննչական կոմիտեի և ՀՔԾ ղեկավարները պետք է ընտրվեն խորհրդարանի կողմից և պետք է լինեն անկախ: Նաև այս փոփոխությունները պետք է անել, որովհետև այս մարմիններն իբրև թե անկախ են, բայց գործադիր իշխանություններից կախված մարմիններ են, դրա համար քննչական գործողությունների ամբողջ բեռը և պատասխանատվությունն էլ է մնում գործադիր իշխանության վրա:

Եթե մենք ուզում ենք նորմալ երկիր կառուցել, շանսը հենց հիմա մեզ տրված է. կա՛մ մենք դրանից օգտվում ենք, կա՛մ շարունակում ենք դեգրադացնել քաղաքական համակարգը՝ նմանատիպ լծակներ ու մեխանիզմներ պահելով:

– Դուք այս ամենն ասում եք հետգրությա՞մբ, թե՞ պետք է սպասել ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ նախագծի ներկայացմանը:

Картинки по запросу Էդմոն Մարուքյան

– Երբեք ուշ չէ, կառավարությունը դա կարող է անել: Ես լսեցի, որ վարչապետն ասում է՝ մենք դե ֆակտո ստեղծում ենք համակարգը, հետո բերենք, դե յուրե ընդունենք, այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ առանց օրենքի ստեղծում ենք համակարգ, հետո օրենք ընդունում, որ համակարգին համապատասխանի, մինչդեռ պետք է հակառակը լինի:

– Վարչապետի ասածի տակ մեկ այլ բացատրություն էլ կա՝ ավելի անցնցում իրականացնելու նպատակով է այդպես արվում:

– Իսկ ի՞նչ ցնցումների մասին է խոսքը, մեկը կարո՞ղ է բացատրել: Օրինակ՝ եթե գերատեսչությունները դարձնում ենք նախարարություն, ի՞նչը կարող է երկրում ցնցվել: Սահմանադրությամբ՝ մենք 18 նախարարություն կարող ենք ունենալ:

– Ամեն ինչ հասկանալի է, բայց չասացիք՝ ո՞րն է իշխանության մտահոգությունը:

– Դա պետք է ասի իշխանությունը, ես չեմ կարող կարդալ իշխանության մտքերը: Սա մեզ համար շատ մտահոգիչ փաստ է, և եթե չարվի, կարձանագրենք առաջին ռեգրեսը հեղափոխությունից հետո, որ իշխանությունը տրված խոստումը չի կատարում: Եթե ասեն՝ կանենք, բայց դա կարող է երեք-չորս տարի տևել, դա ծայրահեղ անընդունելի է, մենք այստեղ զիջման տեղ չունենք. սա մեզ համար կարմիր գիծ է:

Картинки по запросу Էդմոն Մարուքյան

– Մի կարևոր հարց՝ համաներմանը հետևեց հանցագործությունների թվի կտրուկ աճ, սպասելի՞ էր:

– Այո՛, սպասելի էր, չի եղել համաներում, որից հետո չլինեն վերադարձեր:

 Եվ արդեն կրկնահանցագործների պատկառելի թիվ կա:

– Այո՛, միշտ էլ այդպես է եղել: Եթե նայեք նախկին համաներումների մասին վիճակագրությունը, և թե հանցագործներից  քանիսն են վերադարձել, կտեսնեք, որ միշտ էլ եղել է նման բան…

Պետությունը իր մարդասիրական մոտեցումն է ցուցաբերում, քաղաքացին ստանում է շանս իր կյանքը նորից սկսելու, իր պատկերացումները վերանայած վերադառնալու հասարակություն, թե որքանով է նա այդ շանսից օգտվում, մեծ հարց է. շատերն օգտվում են, քիչ տոկոսն է հետ գնում: Մեր քրեակատարողական համակարգը վերադաստիարակելու, սոցիալիզացիայի հարցերը չի լուծում, հակառակը՝ կարող է ավելի բացասական ազդեցություն թողնել:

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում:

1in.am

(Visited 50 times, 1 visits today)