Գործ ունենք մեծ դավադրության հետ. Ռոբասերժական քարոզչամեքենան փորձում է փակուղու առջև կանգնեցնել Փաշինյանին ու նրա կառավարությանը

Մենք գործ ունենք մի մեծ դավադրության հետ:

Ռոբասերժական քարոզչամեքենան, առաջնային պլան մղելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնախնդիրը, փորձում է փակուղու առջև կանգնեցնել Փաշինյանին ու նրա կառավարությանը:

Картинки по запросу փաշինյան արցախ

Նպատակը հետևյալն է. հող հանձնելու և պարտվողականության թեմաները մեդիայում ակտիվ շրջանառելու միջոցով հունից հանել Փաշինյանին, այսինքն՝ մանիպուլյացիոն մեխանիզմների գործակցությամբ ստեղծել այնպիսի մի իրավիճակ, երբ Փաշինյանին այլևս այլ ելք չի մնա, քան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կտրուկ հայտարարություններ անելը:

Տապալված ռեժիմի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն ու վերլուծաբան կոչվածները կարծես թե կարողանում են այս ուղղությամբ որոշակի հաջողություններ արձանագրել:

Ամբողջ օրը «հող հանձնելու» թեմայի պարզունակ շահարկումը իսկապես ապակողմնորոշում է մեդիագրագիտություն չունեցող որոշակի զանգվածների: Արդյունքում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ապակառուցողական ու իռացիոնալ քննարկումներ են սանձազերծվում, որոնք էլ ավելի են խճճում առանց այն էլ խճճված իրավիճակը:

Картинки по запросу փաշինյան արցախ

Ղարաբաղյան հիմնախնդիրը չափազանց բարդ ու անլուծելի թվացող հակամարտություն է: Ձևավորված հարաբերական անդորրը խաբուսիկ է ու խարխուլ հիմքերի վրա կառուցված:

Այսինքն՝ հակամարտությունը մշտապես ծխում է ու ընդամենը մի փոքրիկ կայծը կարող է փոխակերպվել լայնածավալ հրդեհի: Խնդիրն էլ հենց այդտեղ է թաքնված. Փաշինյանի ամեն մի անզգույշ հայտարարությունը կարող է ստանձնել հրդեհի փոխակերպված կայծի դերակատարությունը:

Որքան էլ զարմանալի թվա, բայց Ռոբերտ Քոչարյանի ու նրան հավատարիմ մնացած շրջանակի երազանքն էլ հենց դա է, այն է՝ Փաշինյանը ձախողվի բանակցություններում ու, հայտնվելով փակուղու մեջ, ներքաշվի պարտադրված պատերազմի մեջ։

Картинки по запросу փաշինյան արցախ

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հակապետական գործունեություն: Այսինքն՝ Քոչարյանն ու նրա կողմնակիցները թքած ունեն Արցախի ու հայ ժողովրդի անվտանգության վրա, նրանք պատրաստ են զոհաբերել այդ երկու արժեքները, միայն թե Փաշինյանը ձախողվի:

Մեծ հաշվով, տապալված ռեժիմի ներկայացուցիչները խաղադրույք են դրել բանակցություններում Փաշինյանի հավանական պարտության վրա, քանի որ դա դիտարկվում է իշխանության վերադառնալու ամենակարճ ճանապարհը:

Փաստորեն այդ մարդիկ մի կողմ են դրել այն իրողությունը, որ Փաշինյանի պարտությունը հենց Հայաստանի ու Արցախի պարտությունն է:

Картинки по запросу փաշինյան արցախ

Շարմազանովներն ու աշոտյանները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են 7 օկուպացված/ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պատրաստակամության մեջ:

Այնպիսի տպավորություն կա, որ այդ մարդիկ պարզապես մանկամիտներ են, քանի որ 10 տարի գտնվելով իշխանության մեջ, նրանք գլխի չեն ընկել, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մշտապես բանակցել են նաև հենց այդ տարածքների վերադարձի խնդրի շուրջ:

Եվ բանակցել են ոչ թե այն պատճառով, որ ազգի դավաճաններ են, այլ պարզապես Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ընթացակարգի էությունն է այդպիսին:

Картинки по запросу փաշինյան արցախ

Մի՞թե սա նորություն է հանրապետականների համար: Վստահաբար ո՛չ: Բայց, եթե նրանք սկզբունքորեն դեմ են այդ փոխզիջմանը, ապա ինչու այսքան ժամանակ չեն ըմբոստացել իրենց կուսակցական հոր՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դեմ: Չէ՞ որ վերջիններս այդ բանակցությունների ճարտարապետներն են:

Եվ վերջապես, արդյո՞ք Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ եղել են այնպիսի իշխանություններ, որոնք չեն բանակցել փոխզիջման շուրջ: Իհարկե չեն եղել ու չեն էլ լինի: Հնարավոր է և հակամարտությունը տասնամյակներ շարունակվի, և 7 շրջանները այդպես էլ փոխզիջման առարկա չդառնան, բայց Հայաստանում երբևէ չի լինի այնպիսի վարչակազմ, որը բացահայտ կերպով կհայտարարի, թե հող չի տալու: Իսկ եթե այդպիսի արկածախնդիրներ գտնվեն, ապա նրանք հաստատապես չոր ապտակ կստանան ՄԱԿ-ի կողմից:

Հանրապետականներն ու քոչարյանականները այսքանը չգիտե՞ն, իհարկե գիտեն, պարզապես նրանք նողկալի երեսպաշտներ են: Եթե երեսպաշտներ չլինեին, ապա Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու ժամանակ նրան կհարցնեին, թե՝ պարոն վարչապետի թեկնածու, ինչու՞ եք Կազանում պատրաստակամություն հայտնել գնալ փոխզիջումների:

Картинки по запросу փաշինյան արցախ

«Հող հանձնելու-չհանձնելու» կործանարար դիսկուրսը պետք է չեզոքացվի, քանի որ դրա հետևանքները կարող են աղետալի նշանակություն ունենալ գաղափարական միջավայրի ու քաղաքական համակարգի ձևավորման վրա:

Հանրությանը հորդորում ենք զերծ մնալ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քարոզչական ու մանիպուլյացիոն նյութերը տարածելու ու քննարկման առարկա դարձնելու գայթակղությունից:

Արցախը ամուր է, ինչպես երբևէ, ու ոչ ոք չի կարող որևէ ոտնձգություն գործել նրա անկախության ու ինքնիշխանության նկատմամբ:

1in.am

(Visited 195 times, 1 visits today)