Ավտորիտար ռեժիմի լծից ազատագրված ՀՀ քաղաքացիներն այսօրվա կառավարությունից պահանջում են ավելին, քանի որ գործ ունեն ժողովրդի կողմից ընտրված կառավարիչների հետ

Անցյալ տարվա ապրիլյան հեղափոխությունից հետո ձեւավորվեց նոր կառավարություն, որի մեծ մասը նախկին կառավարության անդամներ են։ Քանիցս է գրվել այն մասին, որ այսուհետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են կրելու պատասխանատվություն կառավարման որակի, սխալների ու բացթողումների համար։

Картинки по запросу Լեւոն Շիրինյան

Նկատի ունենանք, որ մամուլն ու սոցցանցերն այսօր ակնդետ հետեւում են կառավարության եւ խորհրդարանի գործունեությանը, հաշվետվողականություն եւ թափանցիկություն պահանջում ավելի շատ, քան նախկին իշխանությունների օրոք էր։ Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմի լծից ազատագրված ՀՀ քաղաքացիներն այսօրվա կառավարությունից պահանջում եւ ակնկալում են ավելին, քանի որ գործ ունեն ժողովրդի կողմից ընտրված եւ որակապես տարբերվող կառավարիչների հետ։

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը, որը անցյալ տարեվերջին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում գլխավորում էր «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը, եւ որը, սակայն, մուտք չգործեց խորհրդարան, մեզ հետ զրույցում նշում է․ «Մինչեւ ԱԺ արտահերթ ընտրութուններ կառավարությունն աշխատել է ֆորս-մաժորային իրավիճակում։

Եղել են ժողովրդի կողմից սպասումներ, օլիգարխիա, օլիգարխիայի կողմից դիմադրություն։ Եվ հեղափոխությունն այնքան արագ տեղի ունեցավ, որ ուղղակի փլուզվեց իշխանությունը։ Այս պայմաններում «Քաղաքացիական պայմանագիրը», որը շարժում էր, կարողացավ իրադրությանը տեր լինել այնքանով, որքանով դա հնարավոր էր»։

Похожее изображение

Միակ սխալը, ըստ քաղաքագետի, համազգային կոնսոլիդացիայի չգնալն էր եւ՛ ներսում, եւ՛ դրսում, կարող էին համագործակցել այլ ուժերի հետ, ինչը տեղի չունեցավ։ Հետագայում էլ, քաղաքագետի դիտարկմամբ, «Իմ քայլը» մեկուսացավ եւ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության շնորհիվ ստացավ ձայների «առյուծի բաժինը»։ 

Լեւոն Շիրինյանը կարծում է, որ անթույլատրելի է, երբ կառավարող ուժը ստանում է 60-65 տոկոսից ավելի քվե։ Եվ եթե գործընթացները, ըստ նրա, չընթանային այդ կերպ, ապա մենք կունենայինք պլյուրալիստական՝ բազմակարծություն ապահովող խորհրդարան, ինչը կյանքի պես անհրաժեշտ է խորհրդարանական հանրապետության համար։ Քաղաքագետը նկատում է, որ այդ դեպքում հեղափոխությանն աջակցած ուժերը կլինեին խորհրդարանում։ 

Похожее изображение

«Եղավ կոմպրոմիս, «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» տեղ գտան ԱԺ-ում։ Եվ ունենք մի խորհրդարան, որն ամբողջությամբ ազատական է, լիբերալ։ Երբ ազատականը չի հակակշռվում սոցիալիստներով, պահպանողականներով, ապա դառնում է գրեթե մենատեր, քանի որ կազմում է բացարձակ մեծամասնություն։

Եվ այդ դեպքում խորհրդարանը չի կարող վերահսկողական գործառույթ իրականացնել, որովհետեւ նույն ուժն է։ Ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին, եւ մենք այսօր չունենք բալանսավորված խորհրդարան»,- ասաց քաղաքագետը։

Եվ քանի որ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը ներկայացնում է ազգային պահպանողական  ուղղությունը, ապա մտադիր չէ լքել քաղաքական դաշտը։

Картинки по запросу Լեւոն Շիրինյան

Հարցին, թե այդ դեպքում կհամագործակցե՞ն մեկ այլ պահպանողական ուժի՝ Միքայել Հայրապետյանի գլխավորած Պահպանողական կուսակցության հետ, Լեւոն Շիրինյանն արձագանքեց․ «Բոլորի նկատմամբ բարյացկամ ենք, բայց առայժմ ոչ մեկի հետ պատրաստ չենք համագործակցել։ Իշխանության նկատմամբ մեր դիրքորոշումը մնում է նույնը՝ այլընտրանք, բայց ոչ ընդդիմություն։ Եվ մեր քննադատությունը կարող է լինել օբյեկտիվ քննադատություն»։ 

Լեւոն Շիրինյանը հիշեցնում է, որ Գերմանիայում կա Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն, Ավստրիայում էլ կա նմանատիպ մի կուսակցություն, ինչո՞ւ Հայաստանում չձեւավորվի եւ չգործի այդպիսի կուսակցություն, ինչի համար կան նախադրյալներ։

hraparak.am

(Visited 69 times, 1 visits today)