Ավտովթարի հետեւանքով 9 զոհվածներից 5 -ը երեխաներ են

Ինը մարդ է մահավել Տաջիկստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն, հավելելով, որ զոհվածներից հինգը երեխաներ են եղել։

Դեպքը տեղի է ունեցել տաջիկա-աֆղանստանյան սահման մոտ։ Մարդատար մեքենայի վարորդը չի կարողացել պահել մեքենայի կառավարումը եւ մեքենան, որտեղ մեծ թվով ուղեւորներ են եղել, ընկել է գետը։ Վարորդը ողջ է մնացել։

Ծանր մարմնական վնասվածքներով՝ նրան հոսպիտալացրել են։ Իրականացվում է քննություն վթարի մանրամասները պարզելու համար։

hraparak.am

(Visited 39 times, 1 visits today)