Այս թեմայով ԱԱԾ-ին պարզապես փաստի առաջ են կանգնացրել. ԱԱԾ-ում չէին կարող օրենք խախտել ու արդեն հարուցված քրեական գործը ծածկադմփոց անել

Սիրելի ընկերներ, գործընկերներ ու պարզապես սրտացավ մարդիկ։ Շնորհակալությունս եմ ուզում հայտնել սրտացավության ու կոլլեգիալ սոլիդաուտյան տասնյակ ու հարյուրավոր այն դրսևորումների համար, որի ականատես եղա վերջին 24 ժամվ մեջ։

Ուզում եմ տեղեկացնել, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Նախաքննական գաղտնիքը թույլ չի տալիս, որպեսզի ես մանրամասն պատմեմ ԱԱԾ-ում տեղի ունեցած հարցաքննությանս մասին, բայց ամեն բան լավ է, ինձ հետ եղել են բարեհամբույր ու մարդիկ իրենց գործն են անում։

Ինչ վերաբերում է երևույթին, ապա ես ինչպես համարում էի, որ այս ամենում կա քաղաքական ենթատեքստ, այնպես էլ շարունակում եմ համարել։

Սա միանշանակ ոտնձգություն է խոսքի ազատության հիմնարար սկզբունքի նկատմամբ ու ողջ հարցը նրանում է, թե այդ ոտնձգությունը արմատներով գնում է զուտ ինչ-որ կրոնական կազմակերպությո՞ւն, թե՞ գործ ունենք պետական մակարդակի հետ։

Ամեն դեպքում, ուզում եմ արձանագրել, որ եթե ինչ-որ կրոնական կազմակերպության/կազմակերպությունների թվում է, թե իրենց իրավունքները ու/կամ դրանց՝ իրենց ընկալումը գերակայում է խոսքի ազատության հիմնարար սկզբունքին՝ չարաչար սխալվում են։

Ավելին ասեմ, եթե հույսներն այն է, որ մեդիան պետք է սա ընկալի որպես՝ եթե մեզ կպաք, ձեզնով կզբաղվեն՝ էլի սխալ դրույք են արել։

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ ԱԱԾ-ի մասով ես ոչ մի հարց չունեմ, ոչ մի ավելորդություն ու կաշկանդող բան թույլ չի տրվել իրենց կողմից ու եթե հավատանք մամուլի հրապարակումներին, այս թեմայով ԱԱԾ-ին պարզապես փաստի առաջ են կանգնացրել։ ԱԱԾ-ում չէին կարող օրենք խախտել ու արդեն հարուցված քրեական գործը ծածկադմփոց անել։

Կոնստանտին Տեր-Նակալյան

blognews.am

(Visited 101 times, 1 visits today)