Նախկինում այս «քայլող փորձանքների» վայրագությունների վրա աչք է փակվել, սակայն հիմա ժամանակն է, որպեսզի նրանց արժանին մատուցվի

Հունվարի 29-ի գիշերը Աբովյան քաղաքում հնչած կրակոցներն անկասկած ականջի կողքով անցկացնել չի կարելի: Համաձայն մամուլում տարածված տեղեկատվության, դեպքը տեղի էր ունեցել ԱԺ նախկին պատգամավոր «շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանում, որտեղ մի խումբ երիտասարդների վիճաբանությունը վերածվել էր իսկական ծեծկռտուքի:

Картинки по запросу շշի մելո

Նախնական տվյալներով միջադեպը հրահրելու և խուլիգանությունը կազմակերպելու համար ձերբակալվել էր Մելիք Մանուկյանի տղան՝ Շանթ Մանուկյանը:

Բայց էս ընտանիքներին ճանաչողները կփաստեն, որ շշի Մելոյի տղեն էս պատմության մեջ ամենաքիչը կապ կարող է ունենալ,քանի որ բոլորն էլ գիտեն, տարիներ շարունակ Աբովյան քաղաքի չարիքները հանդիսացել են Մելիք Մանուկյանի եղբոր Վարդան Մանուկյանի որդիները և Մելիք Մանուկյանի քրոջ որդին: Ճանաչողները կփաստեն նաև, որ նրանց մասնակցությունը նման աղմկահարույց միջադեպերին ոչ թե պատահականություն է, այլև օրինաչափություն:

Տարիներ շարունակ Շշի Մելոյի եղբոր որդի Հայկ Մանուկյանի և քրոջ որդի Ռոման Հարությունյանի մասկանցությամբ բազմաթիվ աղմկահրույց միջադեպեր են գրանցվել՝ դանակահարություններ, ծեծկռտուքեր, բայց և ամեն անգամ վերջիններիս հաջողվել է ջրից չոր դուրս գալ:

Похожее изображение

Այլ խոսքով ասած վերոնշյալ երիտասարդները «բեսպրեդելի» մեծ սիրահար են:Վերջին ամենաթարմ խոսակցությունները, որ պտտվում էին, այն էր, որ այս չարիքները քաղաքում ոստիկանին դաժանաբար ծեծի էին ենթարկել մեքենայի մեջ, վերջինիս կնոջ աչքի առաջ և դարձյալ պատասխանատվության չէին ենթարկվել:

Նախկինում այս «քայլող փորձանքների» վայրագությունների վրա աչք է փակվել, սակայն հիմա ժամանակն է, որպեսզի նրանց արժանին մատուցվի, ինչպես որ հարկն է՝ օրենքի տառին համապատասխան:

Картинки по запросу շշի մելո

Հակառակ պարագայում նմանատիպ միջադեպերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանց նման սանձարձակները ազատության մեջ կլինեն:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=109070750214460&set=a.100897574365111&type=3

blognews.am

(Visited 151 times, 1 visits today)