Պարտադի՞ր է, որ նրանց թիկնապահները կամ օգնականները նրանց օգնեն վերարկուն հանելու և հագնելու

Իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարտադիր պաշտոնական կա՞րգ, թե՞ չտեսություն. խնդրում եմ քաղաքագիտական տարբեր ուղղությունների տեխնոլոգներ, պետական համակարգի, արարողակարգի (պրոտոկոլի) մասնագետներ, այսպես կոչված իմիջմեյքերներ բացատրել` արդյո՞ք պետական բարձրաստիճան պաշտոնյաները (նախագահ, վարչապետ, փոխվարչապետ, ԱԺ նախագահ և փոխնախագահներ և այլն) պարտավո՞ր են քայլել թիկնապահների ուղեկցությամբ, պարտադի՞ր է, որ նրանց թիկնապահները կամ օգնականները նրանց օգնեն վերարկուն հանելու և հագնելու, անձրևի, արևոտ օրվա դեպքում ոչ թե պաշտոնյաները, այլ նույնպես թիկնապահները նրանց գլխավերևում պահեն հովանոցը, ծառայողական մեքենա նստելուց, սպասեն մինչև նույն թիկնապահը բացի, նստելուց հետո փակի մեքենայի դուռը, որևէ պաշտոնական, կամ ոչ պաշտոնական նիստի մասնակցելուց նույն թիկնապահն աթոռը մոտեցնի պաշտոնյայի հետույքին, ելնելուց՝ հեռացնի և այսպես շարունակ»։

mamul.am

(Visited 24 times, 1 visits today)