Նոր բողոքի ակցիա է հասունանում. Հարկային օրենսգրքի փոփոխությունների թիրախը դառնալու է հասարակությունը

Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է իրավաբանների, փաստաբանների, խորհրդատվական ընկերությունների համար շրջանառության հարկ վճարող համարվելու հնարավորությունը սահմանափակել:

Похожее изображение

Քննարկման ժամանակ ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը նշեց, որ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսին սպասարկող հաշվապահների 70 %-ն աշխատում է ստվերում.

«Երբ հաշվապահների ասոցիացիային ասում ենք՝ պետք է աշխատեք հայտարարագրելով բոլոր պայմանագրերը, նրանք տարակուսում են: Մենք այս խնդիրը փորձե՞լ ենք լուծել:

Եթե մենք այդ 70 %-ին դեռ ստվերից չենք կարողանում հանել, բերել սպիտակ դաշտ, որքանով է ճիշտ, որ ստիպում ենք մյուսները գնան ստվեր»,- նշեց նա՝ հարց ուղղելով պատկան մարմիններին, թե արդյոք հաշվարկվե՞լ է, թե որքան են կազմելու իրավաբանների, հաշվապահների եկամուտները:

Ըստ Իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի՝ իրավաբանների ու հաշվապահների ծառայությունները շրջանառության հարկի համակարգում աշխատելու իրավունքի սահմանափակումը կավելացնի ծառայությունների գները.

Похожее изображение

«Մարդիկ, որոնք դիմում էին մասնավոր փաստաբանի եւ իրավաբանի ծառայություններից օգտվելու համար, զրկվելու են այդ հնարավորությունից, քանի որ դրանք այլեւս մատչելի չեն լինի:

Շատ փաստաբաններ, որոնք անվճար ծառայություններ են մատուցում ԱԱՀ դաշտ անցնելու պարագայում թեև ծառայությունը կմատուցեն անվճար, սակայն արդեն պետք է վճարեն ԱԱՀ»,- ասաց նա:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կարծիքով՝ նախագիծը կհանգեցնի ծառայությունների թանկացմանը, որի թիրախը դառնալու է հասարակությունը, մարդիկ սկսելու են ավելի քիչ դիմել դատարան: Նա ընդգծեց նախագծի ընդունման դեպքում փաստաբանները բողոքի ակցիաներ կսկսեն:

Նշենք, որ նախագիծը քննարկման է դրված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draf.am-ում:

Похожее изображение

Անդրադառնալով այս հանգամանքին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց՝ «հալած յուղի» պես չընդունել այնտեղի արդյունքները, քանի որ ցանկության դեպքում, կարելի է այնպես անել, որ արդյունքները բոլորովին այլ պատկեր ունենան, պարզաբանելով՝ այնտեղ միայն թիրախային խմբի մարդիկ չէ որ քվեարկում են:

Վահագն Համբարձումյանին զարմացրեց՝ Թունյանի տեսակետը, ինչին ի պատասխան ասաց, թե այսինքն կասկածի տակ են դնում իրենց կառավարության կայքում դրված e-draf.am-ի արդյուքները:

lurer.com

(Visited 28 times, 1 visits today)