Հետաքրքիր է.Թագավորական ընտանիքը պարտավոր է որոշ կանոններ պահպանել, սակայն դրանք ոչ միշտ են պահպանվում

Անգլիական թագավորական ընտանիքը պարտավոր է որոշ կանոններ պահպանել։ Այդ կանոները նշում են թե ինչպես պետք է հագնվել, ինչպես պետք է շփվել և ինչ չպետք է անել՝ թագի հեղինակությունը չվարկաբեկելու համար։ Սակայն իրականում այդ կանոնները ոչ միշտ են պահպանվում։

Խորհուրդ տալ կառավարությանը

Թագավորական տան անդամները պարտավոր են քաղաքականությանը վերաբերող բոլոր հարցերում չեզոք լինել և կարծիք չհայտնել դրանց մասին։

Սակայն որոշ դեքերում դժվար է դիամդրել էմոցիաներին։ Օրինակ 2005 թվականին արքայազն Չարլզը 27 նամակ է ուղարկել  կառավարության անդամներին, որտեղ քննադատել է Իրաքի պատերազմը և մի շարք այլ հարցերին վերաբերող օրենքններ։

Սա բավականին մեծ աղմուկ էր բարձրացել և անգամ մամուլը գրել էր «օրենքի խախտման» մասին։

Սուրբ Ծննդի տոնակատարության ժամանակ կողմնակի մարդկանց հրավեր

Սանդրիգեմ թագավորական նստավայրում Սուրբ Ծնունդը նշելու ժամանակ կողմնակի մարդկանց մուտքը հյուրասենյակ արգելվում է։ Սակայն թագուհին շեֆ-խոհարարի համար միշտ բացառություններ է անում։ Վերջինս ղեկավարում է Սուրբ Ծննդյան ընթրիքը։

Նրան հրավիրում են տոնակատարությանը մասնակցելու և թագուհին անձամբ մեկ բաժակ վիսկի է հյուրասիրում նրան։ Ասում են, որ շեֆ-խոհարարները սիրում են այս ավանդույթը, քանի որ այն նրանց թույլ է տալիս լինել թագավորական ընտանիքին մոտ։

Հասարակական վայրերում բիկինի կրել

Այս կանոնը առաջինը խախտել է արքայադուստր Դիանան, երբ նրա պաշտոնական լուսանկարները հայտնվեցին թերթերի էջերին։ Ընտանիքի այլ անդամներ չեն նկատվել այս կանոնը խախտելիս։ Քեյթը և Մեգանը նույնպես փորձում են պահպանել այս սկզբունքը։

Ոտքը ոտքին գցել

Թագավորական էթիկետը պարտավոր է սովորեցնել թե ինչպես է պետք կանգնել, նստել և այլն։ Եթե կինը թագավորական ընտանիքից է, ապա ոտքերը պարտադիր պետք է լինի «ծնկները միասին» դիրքում։

Իսկ ահա ոտքը ոտքին գցելը արգելվում է։ Սակայն այս շարժումը անընդհատ կառավարելը շատ դժվար է, այդ պատճառով այն հաճախ խախտվում է։ Միայն թագուին է խստորեն հետևում այս ավանդույթին։

blognews.am

(Visited 18 times, 1 visits today)