Հայ ժողովուրդը հեղափոխություն անելիս պատվիրել է հիմնը փոխելո՞վ զբաղվել

«Առաջին լրատվական»— ի հետ զրույցում հրապարակախոս Հրանտ Տեր – Աբրահամյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանըարդիական չի համարում ՀՀ օրհներգը և առաջարկում է այն փոխել, վերադառնալ Արամ Խաչատրյանի գրած՝ Խորհրդային Հայաստանի հիմնին, ընդգծեց, որ այս հարցը շատ լուրջ և բազմաճյուղ է.

«Հայաստանում երբ որ մարդիկ պարապ են մնում, բարձրացնում եմ հիմնի, դրոշի, զինանշանի հարցը, բայց նախկինում նման հարցեր բարձրացնում էին մասնավոր անձինք, իսկ հիմա պետության կարևոր դեմքերից մեկը՝ ԱԺ փոխնախագահն է այդ հարցը բարձրացնու:

 ԱԺ փոխնախագահը չի կարող չհասկանալ, որ իր շուրթերով հնչեցրած այս հարցը ստանում է բացարձակապես քաղաքական երանգ…

Ուզում եմ հասկանալ, Ալեն Սիմոնյանն իրո՞ք չի հասկանում, որ սա քաղաքական հարց է ինքնին, բայց եթե այդ հարցը բարձրացնում է բարձրաստիճան պաշտոնյան, հարցը քաղաքական բոլորովին այլ կոնտեքստի մեջ է մտնում, նույնիսկ աշխարհաքաղաքական խնդիր է դառնում, թե՞ չի հասկանում»:

«Պետական խորհրդանիշը անձնական ճաշակով չի ձևավորվում: Կա որոշակի պատմություն, կա դրա հետ կապված սիմվոլիկա…

«Մեր հայրենիքն» այն երգն է, որը երգելով՝ գնացել հաղթել են Սարդարապատի ճակատամարտը, այն երգն է, որը հնչել է Վանի ինքնապաշտպանության ժամանակ:

Դրա համար է այն հիմն, ոչ թե նրա համար, որ լավ կամ վատ երաժշտություն է կամ տեքստ: Աշխարհի ցանկացած երկրում իրենց հիմնը լսելիս հուզվում են, որովհետև պատմություն ունի, ոչ թե նրա համար, որ բարձրաճաշակ ստեղծագործություն է:

Ալեն Սիմոնյանն առաջարկում է վերադառնալ Սովետական Հայաստանի հիմնին, որն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունն է, բայց այստեղ Ա. Խաչատրյանի հարցը չէ, սա կոնկրետ աշխարհաքաղաքական հարցի կոնտեքստի մեջ է ընկնում:

Եթե Ալեն Սիմոնյանը չի հասկանում, թե դա ինչ աշխարհաքաղաքական կոնտեքստ է, թե ինչ արտաքին ազդեցության հոտ է գալիս, ուրեմն նա քաղաքականության մեջ գործ չունի, իսկ եթե հասկանում է, ապա ո՞ւմ պահանջարկներն է սպասարկում.

հայ ժողովուրդը հեղափոխություն անելիս պատվիրել է հիմնը փոխելո՞վ զբաղվել»,- իր մտահոգությունն արտահայտեց հրապարակախոսը:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

(Visited 44 times, 1 visits today)