Դա կլինի հեղափոխության գործուն «քայլը» դեպի Քոչարյանի ստեղծած համակարգը

Այսօր էլ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն է ասել, թե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, ծառայություն լինելով, ապաքաղաքական մարմիններ են, իսկ երբ նախարարություններ դառնան, կքաղաքականացվեն։

Картинки по запросу քոչարյան փաշինյան

Քանի որ Ցոլակյանն այս կառավարության միակ ներկայացուցիչը չէ, որ այս հարցով գրեթե նույն տեսակետն է արտահայտում՝ հակված ենք մտածել, որ սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքորոշումն է, որը գրեթե նույն բառակույտով արտահայտում են նրա թիմի կամ կառավարության անդամները։

Համենայնդեպս, Ցոլակյանից շատ ավելի վաղ ու շատ ավելի ընդգծված տոնայնությամբ նույնը ասել են խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Похожее изображение

Պարզ է՝ մեծամասնությունը պատրաստվում է կամ հանրությանը նախապատրաստում է կառավարության կառուցվածքի շուրջ խորհրդարանական առաջիկա քննարկումներին, որոնք, ըստ ամենայնի, թեժ են լինելու։

Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մտադիր է հանդես գալ սուպերվարչապետական համակարգն ապամոնտաժելու կոնկրետ առաջարկություններով, ու այդ փաթեթում առաջնային դեր է հատկացված ոստիկանության ու ԱԱԾ-ի խնդրին՝ այն հարթության վրա, որպեսզի դրանց գործունեության նկատմամբ հնարավոր դառնա խորհրդարանական վերահսկողություն։

Картинки по запросу քոչարյան փաշինյան

Հայաստանի օրենսդրությամբ դա հնարավոր է, եթե այս կառույցներն ունենան նախարարության կարգավիճակ։

Արդեն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» մերժելու են ընդդիմության այս նախաձեռնությունը ու հենց այս համատեքստում էլ օրակարգ է բերվել ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չքաղաքականացնելու կեղծ թեզը, որը չի ենթարկվում որևէ քննադատության։

Ավելին՝ Փաշինյանի թիմակիցները, ըստ էության, կրկնում են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի արհեստական թեզերը։ Ինքնին պարզ էր, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը ինստիտուցիոնալ հարթության վրա ձևախեղեց ուժային այս կառույցները՝ նրանց պատասխանատվության հարցը Հոկտեմբերի 27-ի գործում «ջրելու» նպատակով։

Картинки по запросу քոչարյան փաշինյան

Սերժ Սարգսյանը ձևականորեն էր անցում կատարել խորհրդարանական համակարգին․ նրա պատկերացրած վարչապետն ավելի շատ լիազորություններ պետք է ունենար, քան նախագահը հին համակարգում ու պատահական չէ, որ Սարգսյանն ամեն ինչ արեց, որպեսզի ոստիկանությունն ու ԱԱԾ-ն լինեն իրեն առընթեր, այսինքն՝ որևէ կերպ հաշվետու չլինեն խորհրդարանին։

Թվում էր՝ հեղափոխությունից հետո Հայաստանում անցում կկատարվի դասական պառլամենտարիզմին։ Սակայն միայն թվում էր, ըստ ամենայնի՝ անսահմանափակ ու չվերահսկվող իշխանությունը դուր է գալիս նաև Նիկոլ Փաշինյանին։

Լավ, գոնե այս դեպքում կարելի էր մտածել ռացիոնալ փաստարկներ, խնդիրը ներկայացնել պոզիտիվ հարթության վրա։ Եթե հեղափոխության թիմը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին ճիշտ է վարվել՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն «ապաքաղաքականացնելով», ապա անուղղակիորեն արդարացնում է դրանց ներգրավումը Մարտի 1-ի կազմակերպմանը։ Խորապես համոզված ենք, որ եթե ուժայինները 2008-ին հաշվետու լինեին խորհրդարանին, չէր լինի Մարտի 1-ի սպանդը։

Картинки по запросу քոչարյան փաշինյան

Մյուս կողմից՝ Փաշինյանի կողմնակիցների տրամաբանությամբ՝ ՊՆ-ն ու բանակը քաղաքականացված են, որովհետև այստեղ գործ ունենք նախարարության կարգավիճակի հետ։ Եթե անհեթեթությունը զարգացվի, տեսականորեն չի բացառվում, որ մի օր էլ ՊՆ-ն լուծարելու ու Զինված ուժերը վարչապետին առընթեր դարձնելու առաջարկություն հնչի։

Դա կլինի հեղափոխության գործուն «քայլը» դեպի Քոչարյանի ստեղծած համակարգը։

1in.am

(Visited 51 times, 1 visits today)