Նրանք նպատակ ունեն ամեն գնով պլստալ արդարադատությունից. իրենք պատրաստ են մեղադրել աշխարհի բոլոր ուժերին, միայն թե իրենց վրայից դա կարողանան գցել

«Առաջին լրատվական»— ի զրուցակիցն է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

-Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարել է. «Հայաստանի նախագահը անձեռնմխելի է, և այն նորմը, որով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ տեղին չէ.  հիմնավոր կասկածը բացակայում է։
Սահմանադրական կարգ տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի կողմից»: Ինչո՞ւ այսօր և այսպիսի տոնայնությամբ, ի՞նչ եք կարծում:

Похожее изображение

-Ընդհանրապես այս պլանավորված, կազմակերպված, քարոզչական ստի և կեղծիքի վրա հիմնված դիվերսիան արդեն տևական ժամանակ է, որ հասարակական-քաղաքական շրջանակներում ներարկվում է այն մարդկանց կողմից, ովքեր հեղափոխությունից հետո հասկանալով, որ իրենց հանցանքներն արդեն բացահայտվում են, ստիպված ամեն հնարավոր ստի և կեղծիքի գնով փորձում են խուսափել պատասխանատվությունից:

Ձեր նշած անձը, որպես փաստաբան, սպասարկում է և նաև արդեն քաղաքական հայտարարություններ է անում: Այս ամբողջը նույն տրամաբանության մեջ է:

Картинки по запросу Արման Մուսինյան

-Ընդդեմ ո՞ւմ:

-Մեծ հաշվով՝ նպատակը հետևյալն է. իրենք կատարել են ծանրագույն հանցանք պետության և ժողովրդի նկատմամբ, մտածել են, որ անպատիժ են մնալու, վայելելու են իրենց հանգիստը և ժողովրդից կեղեքված հարստությունն ու ունեցվածքը:

Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, իշխանափոխություն, և նոր իշխանությունը խնդիր է դրել բացահայտել Մարտի 1-ի ծանրագույն  հանցագործությունը, և նրանք նպատակ ունեն ամեն գնով պլստալ արդարադատությունից, դրա համար իրենք պատրաստ են մեղադրել ինձ, Ձեզ, Աստծուն, աշխարհի բոլոր ուժերին, միայն թե իրենց վրայից դա կարողանան գցել:

Քանի որ 2008թ. նախագահի թեկնածուն Տեր-Պետրոսյանն է եղել, բնականաբար հիմնական թիրախը պետք է նա դառնար և այն իշխանությունը, որն այսօր փորձում է բացահայտել Մարտի 1-ը:

Картинки по запросу Արման Մուսինյան

Այս առումով զարմանալու բան չկա:

Ավելին ասեմ՝ այդ խուճապը, որ տիրում է իրենց մոտ, իրենց մատնում է, և այն մտքերը, որ հնչեցնում են, ցույց է տալիս, թե ինչքանով են անպատրաստ իրենց իսկ պաշտպանությանը, որովհետև այն փաստարկները, որ բերում են, ուղղակի ծիծաղելի են և միայն խղճահարություն են հարուցում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am

(Visited 149 times, 1 visits today)