Թալանվել է«ՎՏԲ Հայաստան Բանկի» թիվ 4 մասնաճյուղը

«ՎՏԲ Հայաստան Բանկի» երևանյան մասնաճյուղերից մեկի վրա այսօր ավազակային հարձակում է կատարվել: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ թալանվել է բանկի` Բաղրամյան 56 հասցեում գտնվող թիվ 4 մասնաճյուղը: Հարձակման հետևանքով վիրավորներ չկան:

Հարձակվողը մեկ հոգի է եղել, վերջինս անմիջապես չեզոքացվել է: Այժմ նա ոստիկանության բաժնում է: Բանկը թալանել փորձող անձի գործողություններից որևէ մեկը չի տուժել: Այժմ բանկի տարածքը շրջապատել են ոստիկանները, բանկի աշխատանքը դադարեցված է:

Հիշեցնենք, որ այս բանկի վրա հարձակման փորձ էր արվել նաև 2009-ին, երբ հանցագործները հափշտակել էին շուրջ 5 միլիոն դրամ:

shantnews.am

(Visited 60 times, 1 visits today)