Մարտի 1-ի դեպքերի մասին բացահայտումներ է անում գումարտակի շտաբի նախկին պետը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը, որը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել է գումարտակի շտաբի պետ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հետաքրքիր բացահայտումներ է արել:

Նա ասել է, թե բանակը ներգրավված է եղել մարտիմեկյան իրադարձություններին, մասնակցելով կատարվածին: «Ես ինքս լինելով զինվորական կարող եմ ասել, որ այդ օրը` մարտի մեկին, գումարտակը Վանաձորից տեղափոխվել է Երեւան ժամը 3-ին: Այդ օրը ժամը 3-ին տագնապ է հնչել, եւ գումարտակը` տեխնիկայով, անձնակազմի հետ միասին տեղափոխվել է Երեւան:

Բանավոր կերպով տագնապ է տրվել, եւ վերադասի կողմից նշվել է ուղղությունը` որտեղ պիտի գնանք: Մենք գնացել ենք Երեւան` Օրբելի փողոց եւ այնտեղ կանգ ենք առել:

Այնուհետեւ հաջորդ օրվանից մեր գումարտակը տեղակայված է եղել ձկան խանութի խաչմերուկին, եւ այնտեղ ծառայություն է իրականացվել», – նշեց Խաչատրյանը: Ընդ որում, այդ օրերին հրամաններն ամբողջությամբ չկատարելու համար նրան պաշտոնանկ են արել եւ հեռացրել համակարգից»:

armlur.am 

(Visited 149 times, 1 visits today)