Հայ երկրպագուն Նատալյա Օրեյրոյին հայկական հուշանվերներ է նվիրել և հայերեն սովորեցրել (տեսանյութ, լուսանկարներ)

Հանրահայտ երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրո հանդիպել է իր հայ երկրպագու Հարութ Մարկոսյանի հետ, որի երազանքն է եղել հանդիպել նրան։ Վերջինս Նատալիա Օրեյրոյին անգամ հայերեն է սովորեցրել: 

«Ուրուգվայում եղել եմ բոլոր այն վայրերում, որոնք կապված են Օրեյրոյի հետ:

Այցիս ամենաստացված ու գեղեցիկ անակնկալը Նատալիա Օրեյրոյի հետ հանդիպումն էր: Իսկապես անմոռանալի օր էր:

Նատալիայի հետ հանդիպեցի նրա ստուդիայում: Ինձ համար անակնկալներ էր պատրաստել:

Սկզբում դիմավորելիս իր երաժիշտների հետ երգեցին իմ ամենասիրելի երգը, որը միասին կատարել էինք եթերում մեր վիրտուալ զրույցի ընթացքում»,- ասում է Հարութը:

Նա հանդիպմանն իր հետ հայկական նվերներ էր տարել, պատմել Հայաստանի մասին։

Նշենք, որ երգչուհին այս տարվա ապրիլի 7-ին Հայաստան է ժամանելու։

lurer.com

(Visited 76 times, 1 visits today)