Խոսք կարող է լինել ոչ թե զուտ մարդասպանության, այլ պետության դեմ դիվերսիայի, և ավելին՝ դիվերսիոն ներթափանցման մասին

Դա ոչ թե իմ, այլ Հայաստանի համար է սկզբունքային գործ, ռուսական ՌԲ գործակալության հետ զրույցում Մարտի 1-ի բացահայտման առնչությամբ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողը նրան հարցրել է, թե արդյո՞ք իմաստ ուներ վերաբացել տասնամյա գործը:

Картинки по запросу փաշինյան

Փաշինյանը հայտարարել է, որ գործը չունի վաղեմություն, երբ խոսքը մարդկային կյանքերի մասին է և պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, որ զոհվել է տասը մարդ:

Մարտի 1-ի առնչությամբ թե՛ այսպես ասած՝ նախորդ տասնամյակում ընդդիմությունների ու իշխանության դիրքորոշումներն են բավականաչափ հայտնի, թե՛ հայտնի են կողմերի դիրքորոշումները թավշյա հեղափոխությունից հետո, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ գործը բացահայտված է:

Այդուհանդերձ, հենց նա էլ մատնացույց է անում գլխավոր խնդիրը՝ տասը զոհերի հանգամանքը և մարդասպանների բացակայությունը:

Картинки по запросу փաշինյան

Ովքե՞ր են եղել մարդասպանները, սա գլխավոր հարցն է, որից էլ հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ է կատարվել: Քննություն իրականացնող կառույցը՝ ՀՔԾ-ն, այս ընթացքում արել է այդ գլխավոր հարցին առնչվող մի շարք հայտարարություններ, որոնք, սակայն, դեռևս ներկայացված չեն հանրությանը, այսպես ասած, համոզիչ ապացույցներով:

Դրանք գուցե առայժմ չեն հրապարակվում տակտիկական նկատառումներով, ինչը, իհարկե, քննության ոչ միայն իրավունքն է, այլ նաև շատ տրամաբանական պահվածք:

Картинки по запросу փաշինյան

Սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ ինչքան ուշանում է այդ հանգամանքների հրապարակայնացումը, որքան ձգվում է գործն ու գլխավոր՝ մարդասպանության հարցին առնչվող պատասխանների շրջանառումը, այնքան գործը դառնում է տարաբնույթ մանիպուլյացիաների առարկա՝ սկսելով ունենալ բավականին դեստրուկտիվ ազդեցություն ընդհանուր մթնոլորտի վրա:

Առայժմ իրավիճակը կարծես թե ավելի խճճվում է, քան հանգուցալուծվում: Մյուս կողմից, այստեղ, իհարկե, կողմնակի գնահատականները խիստ սուբյեկտիվ են, քանի որ աներկբա է տեղեկատվության այն ահռելի ծավալը, որին հանրությունը տիրապետել չի կարող, բայց որից իհարկե կախված է վիճակի, տեղի ունեցածի մասշտաբի և խորության ամբողջական գնահատման ճշգրտությունը:

Ըստ այդմ, գուցե այն, ինչ արվել է մինչև հիմա, ոչ միայն քիչ չէ, ոչ միայն ինքնանպատակ չէ, այլ հակառակը՝ ավելին է, կատարվածի մասշտաբի և խորքայնության համեմատ:

Картинки по запросу փաշինյան

Այստեղ առաջին հերթին պետք է խոսել հնարավոր արտաքին ներգործության կամ ազդեցության մասին, որի վերաբերյալ կասկածները գործնականում հնչել են Մարտի 1-ից անմիջապես հետո:

Եվ հատկանշական է, որ քննությունը կարծես թե առ այսօր չի բացառել արտաքին որևէ ներգրավվածության կամ ազդեցության հանգամանքը: Այդ տեսանկյունից նաև հատկանշական է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ դա պետք է պետությանը, ոչ թե իրեն՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել:

Որովհետև, գործնականում, քանի դեռ բացահայտված չէ ամբողջ ծավալը՝ համոզիչ կերպով, խոսք կարող է լինել ոչ թե զուտ մարդասպանության, այլ պետության դեմ դիվերսիայի, և ավելին՝ դիվերսիոն ներթափանցման մասին:

Похожее изображение

Ու քանի դեռ այդ կասկածի իրատեսականությունը հերքված չէ պատասխանատու կերպով, հիմք կա ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության դեմ գործել է մեխանիզմ, որը հնարավոր է դարձրել այդպիսի դիվերսիան Երևանի կենտրոնում:

Հետևաբար, դա կամ պետք է հերքվի իրավապահների ամենայն պատասխանատվությամբ՝ իսկ այդ դեպքում պետք է շատ հստակ ապացուցվի սպանությունների, այսպես ասած, ներքին բնույթը, կամ պետք բացահայտվի դիվերսիայի մեխանիզմը, քանի հակառակ դեպքում չբացահայտված մեխանիզմը լինի ակտիվ, թե պասիվ, կարող է աշխատել պետության դեմ:

Գործնականում այդ մասին է, որ ակնարկում է Նիկոլ Փաշինյանը ռուսական գործակալությանը տված հարցազրույցում:

1in.am

(Visited 167 times, 1 visits today)