Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս լրագրողական պոռնկությունը մինչև ե՞րբ է շարունակվելու։
Հ1-ով Հայոց բանակի ստեղծման պատմությունն է։ Եվ այդ «պատմության» մեջ ոչ մի բառ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին։

Առաջին պլանում մանուկյան վազգենն էր, որին նշանակել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, և որն ուղղակիորեն ենթարկվում էր Նախագահին, ու էս մանուկյան կոչեցյալն իր ականջի հետևի պզուկը կտեսներ, ինքնագլուխ բանակ ստեղծելը չէր տեսնի։
Ոչ միայն ոչ մի տեղ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը չտրվեց, այլև տեսանյութն էլ ամենայն «խնամքով» այնպես էր «սարքված», որ ոչ մի տեղ Լևոն Տեր-Պետրոսյանը չերևա։
Մի անգամ էլ կրկնեմ՝ էս պոռնկությունը մինչև ե՞րբ է շարունակվելու։
Թքած ունեմ էն բոլոր փոփոխությունների վրա, որ հիմա են կատարվում, եթե նոր իշխանության օրոք նույնպես նույն լկտիությամբ պատմությունը կեղծվում է։
Կորեք գրողի ծոցը ձեր պետրոսներով ու ջաղինյաններով։
Իրար արժեք»։