Արտակարգ դեպք Ռուսաստանում․ Ադրբեջանցի դեռահասների մարմինները հայտնաբերվել են անմարդաբնակ տարածքում

Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզի Չապաևսկ քաղաքի շրջակայքում հայտնաբերվել են դեռահասների մարմիններ: Ինչպես հաղորդում է report.az կայքը, խոսքը 17-ամյա Նաիբ Ասկերովի և 14-ամյա Աիդա Ասկերովայի մասին է, որոնք քույր ու եղբայր են:

Դեռահասների մարմինները հայտնաբերվել են քաղաքամերձ անմարդաբնակ տարածքում: Չնայած մարմինների վրա բռնության հետքերի բացակայությանը՝ ենթադրվում է, որ նրանք սպանվել են:
Հայտնի է, որ երեխաների հայրը գործարար է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

blognews.am

(Visited 293 times, 1 visits today)