«Ամոթ է, համացանցում սեռական բնույթի հայհոյանքների մի արա, չի սազում»․Ալեն Սիմոնյանը՝ Դաշնակցական Գեղամ Մանուկյանին

Թեթև տարակուսում եմ, թե ինչ պետք է ինձ թույլ չտա դաշնակցական Գեղամ Մանուկյան-ը և ինչպես պետք է թույլ չտա:


Նախ՝ ես ոչ մի կոնկրետ առաջարկ դեռ չեմ արել, միայն այն, որ օրհներգի հարցով լայն քննարկում է պետք:

Դու այս քո ելույթով ակամայից ինձ օգնեցիր՝ արագացնելով այդ քննարկումը, ինչի համար շնորհակալ եմ:


Երկրորդը, ընկեր, դուրս արի անցյալի տրամաբանությունով գործելուց, դու կարող ես ինձ հետ քննարկել, վիճել, ընդդիմանալ, ես կարող եմ քեզ հետ համաձայնել նույնիսկ, բայց ոչ դու, ոչ այն կառույցը, որին դու ակնարկում ես, չեն կարող ինձ թույլ տալ կամ չտալ, ինձ թույլ է տալիս կամ արգելում է ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, և որոշումը նույնպես կայացնելու է ժողովուրդը, ում ես գլուխս կախ կենթարկվեմ, եթե իմ առաջարկը չընդունվի: 
Դեռ այսքանը

Картинки по запросу ալեն սիմոնյան

Հ.Գ. Ու ամոթ է համացանցում սեռական բնույթի հայհոյանքների մի արա, չի սազում։

mer-info.ru

(Visited 135 times, 1 visits today)