Ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը -համապատասխան քայլեր կձեռնարկի. Մայա Կոսյանչիչ

Եվրոպական միությունը ՀՀ կառավարությունից օրեր շարունակ հացադուլից հետո բանտում մահացած Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի առթիվ մանրամասն և պատշաճ հետաքննություն է ակնկալում:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը, հայտնում է ec.europa.eu-ն:

«Մենք տեղյակ ենք այս դեպքի մասին: Այս համատեքստում ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը կերաշխավորի դեպքի պատշաճ քննություն և համապատասխան քայլեր կձեռնարկի»,- նշել է Մայա Կոսյանչիչը։

Հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։

1in.am

(Visited 78 times, 1 visits today)