Այսօր Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը հրավիրված էր նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։
Լրագրողների հետ կարճատև զրույցում Յ. Խաչատուրովը նշեց, որ հայ զինվորին միայն հաղթանակ և առողջություն է մաղթում: «Որևէ բանից թող չվախենան, մենք ուժեղ ենք, վերջ»,- ասաց Յ. Խաչատուրովը։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդառաջ եկավ Յ. Խաչատուրովին, նրան ջերմ բարևեց և ուղեկցեց միջոցառման սրահ, և լրագրողների հարցն այդպես էլ անպատասխան մնաց։
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով հունիսի 26-ին Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նրան մեղադրանք առաջադրելուց հետո հետ կանչեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, որից հետո քննիչը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի կալանավորեն, սակայն Յու. Խաչատուրովն այս պահին ազատության մեջ 168.am