Մեր ժողովուրդը մղձավանջի միջով է անցել, մեր պետությունն ընկել է մեր պատմությանը ոչ վայել իշխանությունների՝ խուժանի ձեռքը

«Ամիսներ առաջ սկսված հեղափոխությունը բնական ընթացքով շարունակում է առաջ գնալ.

Картинки по запросу Հակոբ Մովսես

առաջին փուլը հաջողությամբ իրագործված է, իշխանությունը փոխվել է, ունենք նոր Ազգային ժողով և պետության զարգացման նոր կոնցեպտներ, որոնք համապատասխանում են մեր ժողովրդի իղձերին:

Գալիս է նոր փուլ, որը քաղաքական և տնտեսական համապատասխանեցումներ պետք է բերի,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում այս մասին ասաց բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը:

Похожее изображение

– Մենք դեռևս մեր հասարակության, մեր պետության ամպլիտուդը չգիտենք, քանի որ մեր ժողովուրդը մղձավանջի միջով է անցել, մեր պետությունն ընկել է մեր պատմությանը ոչ վայել իշխանությունների՝ խուժանի ձեռքը, և դա հոգեբանորեն ունեցել է իր հետևանքները, և դեռ չգիտենք՝ պետությունն ինչ է»:

Հ. Մովսեսն ընդգծեց, որ լավատես է և վստահ.

«Մեր ժողովուրդը հանդուրժել է ամեն աղետ, երկրաշարժ, պատերազմ, աղքատություն, բայց չի հանդուրժում անբարոյականությունը, և դա հուշում է, որ կարող ենք լավ պետություն կառուցել»:

Похожее изображение

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

(Visited 222 times, 1 visits today)