Խնդիրները շարունակական են , մարտունակությանը պետք է ուշադրություն դարձնել . Լևոն Մնացականյանը՝ «տարածքներ խաղաղության դիմաց» թեզի մասին

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին նախարար, այժմ ԱԻՊ ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում իր պաշտոնանկությունից չխոսեց՝ նշելով, որ արդեն այդ ժամանակն անցել է:

Հարցին, թե նեղացած չէ՞ իշխանություններից, Մնացականյանն ասաց. «Որ նեղացած լինեի, այստեղ չէի լինի»:

Սեյրան Օհանյանի հայտարարություններն այն մասին, որ «Մարտի 1-ի» գործով փորձում են սեպ խրել բանակի ու հասարակության մեջ, Մնացականյանը չպատասխանեց՝ նշելով, որ քաղաքականությունից չի խոսի:

«Եթե հարցեր կան իմ ներկա պաշտոնի հետ կապված, ապա խնդրեմ: Իսկ օրվա հետ կապված շնորհավորում եմ, մեր զինված ուժերին հաղթանակ եմ մաղթում»,-ասաց Մնացականյանը:

Հարցին, թե ինչ խնդիրներ կան առաջնահերթ, նա ասաց, որ խնդիրները շարունակական և լուծվող են և պետք է շարունակվեն, մարտունակությանը պետք է ուշադրություն դարձնել և դարձվում է:

Հարցին, թե շատ է խոսվում «խաղաղություն տարածքների գնով» թեզի մասին, արդյոք դա խելամի՞տ թեզ է, Մնացականյանն ասաց. «Մենք մեր խնդիրը կատարել ենք և շարունակում ենք կատարել, այստեղ հարցը միայն ու միայն Արցախի Հանրապետության անկախությունն է»:

tert.am

(Visited 23 times, 1 visits today)