Հետևելով մեր երկրում կատարվող «բարեփոխումներին» նկատել եմ տարօրինակ օրինաչափություն…

Շատ հետաքրքիր տրամաբանությամբ է գործում կառավարությունը…
Օրեր առաջ #առողջապահության նախարարի բազմոցը զբաղեցնող անձը հայտարարում է, որ «համատարած» #ապահովագրությունըառաջին հերթին հասանելի է լինելու աշխատանքով ապհովված մարդկանց` անտեսելով չաշխատող հետևաբար հնարավորություն չունեցող մարդկանց և կենսաթոշակառուներին, ովքեր հանդիսանում են ապահովագրության իրական #շահառուները…,
իսկ այսօր կարդում եմ հերթական բազմոց զբաղեցնող անձի հարցազրույցը, որտեղ նա հայտարարում է, որ ցածր եկամուտ ունեցողների հարկման դրույքաչափը մնալու է անփոփոխ, որովհետև բյուջեն կկրի վնասներ… հղումը կդնեմ մեկնաբանությունների մեջ:

Փաստացի այս երկիրը պետք է դառնա հարուստի երկիր, որտեղ ցածր եկամուտ ունեցողը և թոշակառուն տեղ չունեն… սա հետևողական #քաղաքականություն է, որը միտված է երկիրը «մաքրելու» գործընթացին…
Շատ եմ ուզում 1 տարի հետո տեսնել այն մարդկանց դեմքը, ովքեր ավելի լավ կյանք ունենալու հույսով փողոց էին դուրս եկել, բայց փաստացի չեն ունենալու այս ավելի լավ կյանքը…
Իրականում, այս իշխանությունը #ամենաարդար բանն է, որը եղել է այս ժողովրդի հետ…

Հ.Գ. այս կառավարությանը հիմա պաշտպանող, իսկ մի քանի ամսից հայհոյող մարդկանց հիշելու եմ ամենավերջին բառերի կիրառմամբ…
#ամենաարդար
#ձեզ_տեղնա
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/1468117850/posts/10213895934300336/